Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանցու կրակոցներից վիրավորված արցախի երեք քաղաքացիներից 31-ամյա Գևորգ Մելքումյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Նա երեկ վիրահատվել է, հրազենային վիրավորում էր ստացել պարանոցի շրջանում և այսօր արդեն ինքնուրույն է շնչում։ Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մյուս երկու վիրավորների՝ 41-ամյա Արմեն Սարգսյանի ու 43-ամյա Գագիկ Ղազարյանի վիճակը միջին ծանրության է։
Երեկ կեսօրին ադրբեջանցի զինծառայողը մոտեցել է շինաշխատանք կատարող 4 արցախցիների, կրակել նրանց ուղղութամբ, 22 -ամյա Մարտիկ Երեմյանը գլխի հրազենային վիրավորում է ստացել, մահացել տեղում։ Արցախի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ադրբեջանական սադրանքները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը մի կողմից «բռունցքով» սպառնում է, մյուս կողմից` խաղաղության կոչ անում«Ադրբեջանի զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով Արցախի Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուշիի մոտ կրակոցներից տուժած երեք քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ ծանրՉորս արցախցիներից երկուսը էներգամատակարարման աշխատանք էին կատարում Արցախի տարածքում, երկուսը՝ ջրամատակարարման։ Սպանված Մարտիկ Երեմյանը Արցախի ջրմուղի աշխատակից էր։
«Էդ էն ճանապարհն ա, որով օրեկան հարյուր հատ ավտո ա գնում Հայաստան ու հետ գալիս։ Մենք էլ ամիսներով ընտեղ աշխատել ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը։
Նրա խոսքով, տղաները վթարի վերացման աշխատանք էին անում, վթարվել էր ռուս խաղաղապահների դիրքերը սնուցող խողովակը, երբ նրանց է մոտեցել զինված ադրբեջանցին. - «Մոտեցել ա, ասել ա՝ ի՞նչ եք անում, մեր տղեքը պատասխանել են, որ՝ վթարավերացման աշխատանքներ ենք անում, ու միանգամից սկսել ա կրակելը»։
Կրակել է մեկ-երկու մետր հեռավորությունից։
Ադրբեջանի արտգործնախարարության լրատվության պատասխանատու Լեյլա Աբդուլաևան է դեպքից 26 ժամ անց արձագանքել տեղի ունեցածին։ Նա փաստորեն չի հերքել, որ ադրբեջանցի զինծառայողը կրակել է արցախցիների ուղղությամբ, այդ ամենը հիմնավորել է նրանով, որ սովորաբար շինաշխատանքներ կատարվում են ռուս խաղաղապահների իմացությամբ և ուղեկցությամբ։ Այս անգամ այդպես չի եղել, և դա, ըստ Աբդուլաևայի, լուրջ հարցեր է առաջացնում։
«Շուշիում Ադրբեջանի նախագահի ու այլ պետական պաշտոնյաների մասնակցությամբ միջոցառում էր անցկացվում, և նման դեպքպերում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվում», - քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներն այսպես է հիմնավորել Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյան։
Դավիթ Բաբայանը Շուշիի մոտ տեղի ունեցածը որակում է ֆաշիզմ ու ահաբեկչություն
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Շուշիի մոտ տեղի ունեցածը որակում է ֆաշիզմ ու ահաբեկչություն , որն իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ցուցումով. - «Այդ օրը Շուշիում էր Ալիևը, նրա կինը, Թուրքիայի պաշտպանության նախարարը, Թուրքիայի, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ադրբեջանի գրեթե ողջ ղեկավարությունը, և այսպիսի նվերը այս օրվա կապակցությամբ, բնական է, լրիվությամբ տեղավորվում է այն գաղափարախոսության, տրամաբանության մեջ, որը իրականացնում է պաշտոնական Բաքուն»։
Նախարար Բաբայանը համոզված է, որ Ադրբեջանը գործում է սառը հաշվարկով, զուգահեռ զգացմունքայնության հետ է խաղում. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա է տեղի ունեցել այս արյունոտ դեպքը։
«Փորձում են վհատություն սերմանել Արցախում», - ասում է Դավիթ Բաբաբյանը։ - «Որպեսզի մարդիկ գերադասեն դուրս գալ Արցախից, ովքեր ուզում են վերադառնալ՝ չգան։ Որպեսզի մեր կապերը արտաքին աշխարհի հետ խարխլվի, մարդիկ և տարբեր կազմակերպություններ չներգրավվեն Արցախի շենացման գործին, ներդրումներ չանեն։ Եվ բնական է, նաև հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցիներն իշխանություններից պահանջում են հստակ նշել՝ ինչպես են ապահովելու Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրացավ եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարինՌուսաստանի պաշտպանության նախարարության կայքէջի խաղաղապահ առաքելությանը վերաբերող լրահոսում երեկ տեղի ունեցածի մասին որևէ արձագանք, տեղեկություն առայժմ չկա։
Ինչպե՞ս է ադրբեջանցին գնդակահարում հայ քաղաքացիական բնակիչներին ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արցախի արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակներից է նաև իրենց մոռացնել տալն ու Ռուսաստանի մասին հիշեցնելը. - «Մի կասկածեք, որ տարբեր խողովակներով տարբեր տեղեր այսպիսի տեղեկատվությունը չի գնացել, և դա վատ է ընդունվել։ Պարզապես պետք է հասկանանք, որ Արցախի ճակատագիրն է դրված սեղանին, պետք է, եթե հայրենասիրություն կա, դա հասկացվի։ Եվ ի՞նչ կապ ունի ռուս խաղաղապահ առաքելությունը։ Հասկանալի է, չէ՞, որ դա հարված է նաև իրենց։ Հիմա ահաբեկիչը կանգնած կրակում է, կամ գալիս է սպանում է մարդկանց... Իհարկե՝ հասկանալով, հաշվարկ անելով նաև դրա վրա, որ մեր եղբայրությունը խարխլի։ Հիմա ինչ եք կարծում, եթե ռուս խաղաղապահ առաքելությունը այստեղ չլինի, Արցախը մնալո՞ւ է»։
Երեկ Հայաստանի արտաքին գերատեսչությունն էր դատապարտող հայտարարություն տարածել. - «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շարունակական հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտմամբ կրկնվող միջադեպերը բացահայտորեն ի ցույց են դնում Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունների սին բնույթը»։
Ստեփանակերտ - Շուշի ճանապարհին տեղի ունեցածը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը րոպեական ոգևորվածություն է անվանում ու դատապարտում է
Լրագրողի հարցին, թե արդյոք համարժեք է Հայաստանի խաղաղության օրակարգը, երբ Ադրբեջանը կրակում է, Սիմոնյանն արձագանքում է՝ համարժեք է. - «Մեր պատասխանը ադեկվատ է։ Մենք չպետք է պատերազմ հրահրենք և պատերազմ սկսենք, որովհետև մենք երբևիցե դա չենք արել, նույնիսկ արցախյան առաջին պատերազմից հետո»։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը միայն դատապարելը բավարար չի համարում. - «Հայաստանը եթե չի իրականացնում իր ագրեսիվ քաղաքական քաղաքականությունը, մենք ի պատասխան ստանում ենք այդպիսի լղոզված վերաբերմունք, որ եթե նույնիսկ դուք չեք կարևորում նման իրադարձությունների դատապարտումը, հետևաբար ի՞նչ եք ուզում աշխարհից։ Սա շատ վատ մոտեցում է, մենք պետք է վերանայենք ու փոխենք այս մոտեցումը։ Եվ միաժամանակ մենք պետք է պահանջատեր լինենք։ Ռուս խաղաղապահները կանգնած՝ հայ են սպանում ադրբեջանցիները... Ի՞նչ է անում ռուսական կողմը»։
«Հային մատաղ են անում իրենց հաղթանակի օրը». - երեկ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, սա է տեղի ունեցել։