Ռուսաստանը կրկին մեծաքանակ ուժեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին։ Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագիտական աղբյուրները։
Թերթի տեղեկություններով` ամերիկացի և եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ուշադրությամբ հետևում են ռուսական զորքերի տեղաշարժերին, որոնք «անսովոր են» որակվում։ Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնն ու Բրյուսելն առայժմ հանդես չեն եկել պաշտոնական հայտարարություններով, սակայն մասնավոր զրույցներում ներկայիս իրադրությունը համեմատվում է այն իրավիճակի հետ, որ ստեղծվել էր այս տարվա գարնանը, երբ Ռուսաստանը կրկին մեծ զինված ուժեր էր կենտրոնացրել Ուկրաինայի արևելյան սահմանների երկայնքով, ինչպես նաև Ղրիմի թերակղզում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Կիևի՝ Ռուսաստանը 40-հազարական զինծառայող է կենտրոնացրել Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ և ՂրիմումԱյժմ, ըստ The Washington Post-ի, իրադրությունը սրվել է ռուս-բելառուսական “Запад - 2021” զորավարժություններից հետո։ Դրանց ավարտին, ամերիկյան թերթի վկայությամբ, ռուսական մի շարք ստորաբաժանումներ չեն վերադարձել մշտական տեղակայման վայրեր՝ դիրքավորվելով Ուկրաինայի սահմանին։ Այդ ստորաբաժանումների թվում են Սիբիրում տեղակայված 41-րդ համազորային բանակի և Մոսկվայի մերձակայքում գործող 1-ին Տանկային գվարդիական բանակի կազմում գործող զորամասերից մի քանիսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավարտվեցին ռուս-բելառուսական «Զապադ-2021» համատեղ զորվարժությունները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի պաշտպանության նախարարը հետևել է «Զապադ-2021» զորավարժության հիմնական փուլին