Մատչելիության հղումներ

Ըստ Կիևի՝ Ռուսաստանը 40-հազարական զինծառայող է կենտրոնացրել Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ և Ղրիմում


Ուկրաինայի նախագահի խոսնակ Յուլիա Մենդել, արխիվ
Ուկրաինայի նախագահի խոսնակ Յուլիա Մենդել, արխիվ

Պաշտոնական Կիևը հայտարարում է, որ Ռուսաստանը 40 հազար զինծառայող է կենտրոնացրել Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ, նույն քանակությամբ զորք է տեղակայված Ղրիմում: Այս տվյալները ներկայացրել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը՝ հորդորելով չտրվել խուճապի և միևնույն ժամանակ իրատեսական գնահատել առկա սպառնալիքները:

Կրեմլը հաստատում է, որ զորք են տեղակայել ուկրաինական սահմանի մոտ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դա բացատրել է Դոնբասում լարվածության սրմամբ։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, այցելելով Դոնբասի սահմանազատման գծի մոտ գտնվող խրամատները, խոստացել է ամեն ինչ անել խաղաղությունը պահպանելու համար: Կիևը հարցում է ուղարկել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել իրավիճակի հետ կապված և սպառնացել հետևանքներով, եթե Ռուսաստանը «գործի անխոհեմ կամ ագրեսիվ»:

XS
SM
MD
LG