Մատչելիության հղումներ

Ավարտվեցին ռուս-բելառուսական «Զապադ-2021» համատեղ զորվարժությունները


Սեպտեմբերի 15-ին ավարտվեցին ռուս-բելառուսական «Զապադ-2021» ռազմավարական համատեղ զորավարժությունները։

Փակման արարողությունն անցկացվեց Նիժնի Նովգորոդի շրջանում գտնվող Մուլինոյի փորձադաշտում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Յունուս-Բեկ Եվկուրովն ասել է, թե զորվարժությունները ցույց տվեցին, որ կարող են «սթափեցնել ցանկացած թշնամու»։

Նախօրեին Բելառուսի Բրեստի շրջանում, ՆԱՏՕ-ի սահմանների մոտ զորավարժությունների հրետանահրթիռային ակտիվ հրետակոծություն է իրականացվել և օդադեսանտային ուժերի գործողություններ։

Ռուսաստանի ու Բելառուսի արևմտան շրջաններում՝ Բալթիկ ծովից մինչև Բելառուսի փորձադաշտերում անցկացված զորավարժություններին ներգրավված էին 200 հազար զինծառայողներ, հարյուրավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ օդանավեր, ուղղաթիռներ և տասնյակ ռազմանավեր։

XS
SM
MD
LG