Ֆուտբոլ. Հայաստանը ոչ-ոքի խաղաց նաև Ռեյկյավիկում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ տուրում ուրբաթ ուշ երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը Ռեյկյավիկում ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց հանդիպումը Իսլանդիայի ընտրանու հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր ուշ երեկոյան Ռեյկյավիկում կմեկնարկի Իսլանդիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպումը

Խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց Կամո Հովհաննիսյանը, սակայն դաշտի տերերը 77-րդ րոպեին վերականգնեցին հավասարակշռությունը՝ գոլի հեղինակ դարձավ Բերգման Յոհանեսոնը:

Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը 12 միավոր ունի և J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականից իջավ երրորդը: Երկրորդ տեղում այժմ Հյուսիսային Մակեդոնիան է, որը նույնպես 12 միավոր ունի Լիխտենշտեյնի նկատմամբ արտագնա խաղում տարած 4:0 հաշվով հաղթանակից հետո, սակայն խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությամբ գերազանցում է Հայաստանին: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Գերմանիան, որը Ռումինիայի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո արդեն18 միավոր ունի: Ռումինացիները 10 միավորով չորրորդն են, Իսլանդիան և Լիխտենշեյնը համապատասխանաբար 5 և 1 միավորով նախավերջին և վերջին տեղերն են զբաղեցնում:

Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարում ամառային ընդմիջումից հետո ոչ մի հաղթանակ չի տարել, երեք հանդիպում ավարտել է ոչ-ոքի և մեկում պարտություն է կրել, մինչդեռ գարնանը հաղթել էր բոլոր երեք հանդիպումներում և J խմբի առաջատարն էր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ինչո՞ւ չհաղթեցինք, պարզապես գոլ է պետք խփել»․ ԿապառոսՀայաստանը Երևանում ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ, մնաց երկրորդ տեղումՀայաստանն առաջին պարտությունը կրեց ֆուտբոլի աշխարհի 2022-ի առաջնության ընտրական մրցաշարում«Այս խաղում ամեն ինչ կար». Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի խաղաց Սկոպյեում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»

Հաջորդ տուրում հոկտեմբերի 11-ին Հայաստանի ընտրանին Բուխարեստում կհյուրընկալվի Ռումինիայի թիմին, որին գարնանը Երևանում հաղթել է 3:2 հաշվով:

Մրցաշարի վերջին երկու խաղերը Խոակին Կապառոսի սաները կանցկացնեն սեփական հարկի տակ՝ նոյեմբերի 11-ին ընդունելով Հյուսիսային Մակեդոնիայի, նոյեմբերի !4-ին՝ Գերմանիայի թիմերին: