Նոր պատարագ Աղթամարում

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող վանական համալիրում կիրակի օրը հերթական՝ վերջին 11 տարիների թվով 9-րդ պատարագն է կայացել, որը մատուցել են Պոլսի Հայոց պատրիարքարանի բաձրաստիճան ներկայացուցիչները։

Աղթամար ժամանած հայ հոգևորականներին առաջնորդել է պատրիարքարանի քարտուղարության ղեկավար Թաթուլ վարդապետ Անուշյանը։

Թուրքական Hurriyet-ի տեղեկություններով՝ պատարագին ներկա են եղել նաև մի շարք տեղացի պաշտոնյաներն, այդ թվում՝ Վանի նահանգապետ Մեհմետ Էմին Բիլմեզը։

10-րդ դարում կառուցված Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին հոգևոր ծիսակատարությունների համար կրկին հասանելի էր դարձել 2010 թվականի սեպտեմբերից՝ հինգ տարի տևած վերանորոգումից հետո։