Ռուսաստանն էր կապել մեր բանակի ձեռքերը, վստահ է Ժիրայր Սեֆիլյանը

«Ազգային ժողովրդական բևեռի» ներկայացուցիչ, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասում է` այժմ բոլորի համար է ակնհայտ, և պատերազմը ցույց տվեց, որ «ռուսական զորքի ներկայությունը մեզ ոչ մի օգուտ չտվեց»:

«Հակառակը` նրանց ներկայությունը մեր բանակի ձեռքերը բռնեց, որ թուրքը թիկունքից դանակը խրի մեր մեջքին», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց նա:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

Ժիրայր Սեֆիլյան - Մեր քաղաքական մտքի գլխավոր խնդիրն այս հարյուրամյա ընթացքում եղել է այն, որ փորձել ենք այդ երկընտրանքին ենթարկվել, այսինքն` ընտրություն կատարել դավադիր երկընտրանքը` թուրքական յաթաղանի, թե ռուսական սապոկի: Եվ մենք միշտ այս մասին բարձրաձայնել ենք և մեր ժողովրդին հորդորել ենք` ասելով, որ մեր գոյության պահմանման լուծումն այս երկընտրանքից դուրս գալու մեջ է: Եվ, անշուշտ, մեր այդ խոսքը մինչև պատերազմը չէր ընկալվում, ես վստահ եմ, որ մեր այդ խոսքն այսօր շատ է ընկալվում, որովհետև բոլորն ականատես եղան, թե ինչպես ռուսն ու թուրքը համաձայնաբար մեզ գետնի վրա կոտորեցին բառի բուն իմաստով:

«Ազատություն» - Շատ կարևոր է, բայց Դուք չեք նշում` Ղարաբաղում կանգնած է ռուսական բանակը, Շիրակում` Թուրքիայի սահմանին ռուսներն են կանգնած էլի:

Ժիրայր Սեֆիլյան - Բոլորս ականատես եղանք, որ ռուսական զորքի ներկայությունը մեզ ոչ մի օգուտ չտվեց, այլ հակառակը` նրանց ներկայությունը մեր բանակի ձեռքերը բռնեց, որ թուրքը թիկունքից դանակը խրի մեր մեջքին: Մի ամբողջ 44 օր, եթե հետևած լինեիք, կնկատեիք, որ նրանք կարող էին, եթե ուզեին օդը փակել, առաջին օրերից կփակեին, ինչո՞ւ 40-րդ օրը փակեցին, ինչո՞ւ նրանք չհակադարձեցին, երբ Կապանում, Գորիսում, Գեղարքունիքում մեր հակաօդային օբյեկտները հակառակորդին հաջողվեց խոցել, ո՞ւր էին այդ համատեղ պայմանավորվածությունները, ո՞ւր էր ՀԱՊԿ անհեթեթ պայմանավորվածությունը: Կուզեմ ասել, որ եթե մինչև պատերազմը մեր այս վտանգի բարձրաձայնումը, որ մենք կատարում էինք, մեր ժողովուրդը չէր ընկալում, ես վստահ եմ, որ պատերազմից հետո ընկալվում է, և սարսափը այսօրվա Կրեմլի հենց դրա մեջ է, որովհետև նրանք տեսնում են, որ մենք այդ ճեղքումն արդեն կատարել ենք, և եթե նրանք շուտափույթ լուծումներ չգտնեն, ես վստահ եմ, որ չեն էլ գտնելու, մենք հաջողելու ենք:

Իմիջիայլոց, նաև ասեմ, որ 5 նախագահների հավաք-ժողովի, այդպես էլ չենք իմացել չէ՞, թե ինչի մասին են խոսել այդ մարդիկ, ես կարող եմ ենթադրություն անել, որ նույն մտահոգությամբ են հավաքվել, հավաքվել են` համակարգն ինչպես կարող ենք փրկել, այսինքն` մի համակարգ, որը այդ բոլոր նախագահները ենթակայական վիճակում ծառայել են այդ համակարգին, այսօր նրանց հանձնարարված է, որ շուտ լուծում գտեք համակարգը փրկելու: Ես նրանց վստահեցնում եմ, որ չի հաջողվելու:

«Ազատություն» - Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային ժողովում ներկայացված ուժերի միջև: Արդյոք բևեռը կամ գուցե կուսակցությունն առանձին դիտարկո՞ւմ է դրանց մասնակցելը:

Ժիրայր Սեֆիլյան - Անշուշտ, շատերի համար հստակ չէ տակավին, որ վերջապես լինելու է, թե չէ, որովհետև բոլորս գիտենք այս իշխանությունների խոսքը արժեքը: Մենք ընտրություններ հասկացողությանը դեմ չենք, բնականաբար, մասնավորապես այս դեպքում, այո, արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան, մենք այդ մասին շուտ ենք խոսել, սակայն խնդիրը հետևյալն է. եթե տեղի չունենա անցումային ժամանակաշրջան, և այդ ժամանակահատվածում համարժեք քայլեր չձեռնարկվեն, որը նա պիտի պայմաններ ստեղծի ընտրություններ անցկացնելու: Ինչպես տեսնում եք` ոչ Ընտրական օրենսգրքի փոփոխություն է տեղի ունեցել, ոչ մթնոլորտն է երկրում այն մթնոլորտը, որ ընտրություններ տեղի ունենան: Բոլորս գիտենք` այս օլիգարխիկ համակարգը պահպանված է, փողի ազդեցության դերակատարումն ինչքան մեծ է, դրսի ազդեցության դերակատարումն ինչքան մեծ է: Եթե այս բոլորը խաղի կանոնների դաշտից չենք վերացնելու, անիմաստ է ընտրությունը, այսինքն` կարող ենք անել ընտրություններ, բայց երկրի ներսում փոխանակ այսօրվա քաոսային վիճակը վերանա, կխորանա, առավել ևս այս պատերազմի արդյունքից հետո, այս ողբերգական վիճակից հետո «Փաշինյան» երևույթի օրոք ընտրություններ անցկացնել հնարավոր չէ:

«Ազատություն» - Հիմա նա չունի՞ աջակցություն, պարո՛ն Սեֆիլյան:

Ժիրայր Սեֆիլյան - Անշուշտ, ոչ, չունի, այսօրվա գործող իշխանությունների վարկանիշը շատ ցածր է, եթե կա վարկանիշ, այդ վարկանիշի պատճառն էլ այն է, որ նրանք տակավին շարունակում են սև ու սպիտակ խաղացնել, այսինքն` այդ Բաղրամյան պողոտայի փոկ պահելը, Դեմիրճյանը փակ պահելը, նրանց թույլ տալը վրաններ տեղադրել, բայց մեզ թույլ չտալը, նույնիսկ հովանոցներ տեղակայել և այլն: Այսինքն` եթե սև ու սպիտակ խաղը չխաղան այս իշխանությունները, նույնիսկ այսօր վարկանիշ եթե ունեն, չգիտեմ, 15-20 տոկոս, ես բացառում եմ` 20 տոկոս ունենան, դա էլ չունեն:

Ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ.