Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում զարգացնել ռազմական ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Պաշտոնական աղբյուրի համաձայն՝ նախարարն այդ մասին խոսել է ենթակաների հետ հեռավար հանդիպման ընթացքում։
«Հասանովը նաև հանձնարարել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել անձնակազմի պատրաստության և ստորաբաժանումների մարտունակության մակարդակի բարձրացմանը, բարելավել վարժանքների և մարտական պատրաստվածության զբաղվածության որակը՝ մասնավորապես ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերում», - ասված է հաղորդագրությունում։