Մատչելիության հղումներ

«Ապրիլին հրաժարական եմ տալու, որ տեղի ունենան արտահերթ ընտրություններ», ընդգծում է Փաշինյանը


Չնայած երբեմն ահաբեկչության ուղիղ կոչերին, մեր ընդդիմությունը նույնպես գծեր չի անցել, և ես ուզում եմ բարձր գնահատել մեր ընդդիմության այդ բարձր կեցվածքը, այսօր Արմավիրի մարզում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտեց` Հայաստանը ժողովրդի իշխանության երկիր է, և այստեղ այլևս Հոկտեմբերի 27 չի լինելու:

Առաջիկայում` հունիսի 20-ին նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ժողովուրդը պետք է որոշում կայացնի ու գնահատական տա անցյալին ու ապագային:

«Այո, առաջիկայում ես հրաժարական եմ տալու, ապրիլին, հրաժարական եմ տալու ոչ թե գնալու, այլ հրաժարական եմ տալու, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ` այդ ընթացքում շարունակելով լինել վարչապետի պարտականությունները կատարող: Եթե դուք կվերահաստատեք ձեր մանդատը, ես, մեր թիմը կշարունակենք ծառայել ձեզ շատ ավելի լավ, քան նախկինում, եթե չեք վերահաստատի, մենք խոնարհաբար մանդատը կփոխանցենք նրան, ում դուք կընտրեք», - ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին:

XS
SM
MD
LG