Ոչ իշխանական չորս ուժերը կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունը անվավեր են համարում: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկան ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններն այն բանից հետո, երբ քաղաքական մեծամասնությունը, 67 ձայն հավաքելով, առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց այս օրինագիծը:
Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում հայտարարությունը ընթերցեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ նման գործելաոճը թե՛ քաղական, թե՛ իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը:
«Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը, և հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք պայքարել Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական կիրառման համար», - մասնավորապես, ասված է չորս ուժերի հայտարարությունում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ գոնե իրենց խմբակցությունում արդեն միտք կա՝ այս հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում:
«Ե՛վ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու առումով՝ այսօր ընդունվելիք երրորդ ընթերցմամբ, որին ոչ մեկդ չեք կասկածում, և նաև օրենքը բերելու ընթացակարգերը խախտելու՝ Ազգային ժողովի կանոնակարգը խախտելու հիմքերով: Սրանք մեր առաջիկա անելիքներն են, մենք կներկայացնենք քառյակին և կքննարկենք նաև այս հարցերը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աղվան Վարդանյանը:
Քառյակը հայտարարեց, որ չի մասնակցի այսօր ընթացող հաջորդ քվեարկություններին: ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը Կառավարության ներկայացրած օրինագիծն ընդունելու հարցում քաղաքական մեծամասնության ցուցաբերած այս շտապողականությունը մեկնաբանեցին նրանով, որ քաղաքական մեծամասնությունը պարզապես չի հարգում ո՛չ օրենքը, ո՛չ հանրությանը:
«Եվ եթե այսպես են վարվում, ուրեմն ինչ ցանել են, այն էլ կհնձեն», - զգուշացրեց Լևոն Զուրաբյանը:
«Մի բան հստակ է, որ քաղաքական մեծամասնությունը արդեն խոսում է բացարձակապես ուժի դիրքերից, խախտում են բոլոր օրենքները, կանոնակարգը, նաև հռետորիկան է բավականին ագրեսիվ դարձել, ինչին, չուզենալով հանդերձ, երբեմն մենք համարժեք պատասխան ստիպված ենք տալ», - հավելեց Ռուբիկ Հակոբյանը:
Ավելի ուշ իշխող Հանրապետական խմբակցությունը արտահերթ ռեժիմով շարունակված նիստում, ընդամենը 15 րոպեների տարբերությամբ երկրորդ և երրորդ ընթերցումներով օրենքի ուժ տվեց նախագծին՝ ապահովելով համապատասխանաբար 68 և 66 ձայն:
Այսօր կեսօրին, մինչ Ազգային ժողովի արտահերթ նիստում Հանրապետականը քվեարկում էր օրինագծի օգտին, խորհրդարանի շենքի դիմաց նորից բողոքի ակցիա էին կազմակերպել «Դեմ եմ» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները: Նրանք այսօր էլ մանրադրամներ նետեցին հանրապետական պատգամավորների, ինչպես նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի վրա: Մի քանի հանրապետական պատգամավոր լեզվակռվի բռնվեցին ակտիվիստների հետ: Մասնավորապես, Աշոտ Աղաբաբյանը պատասխան ամոթանքի խոսքեր ուղղեց ակտիվիստներին՝ օգտագործելով բավական կոշտ բառապաշար:
«Դեմ եմ» շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը, հանրապետական Սամվել Նիկոյանին ընդառաջ գալով՝ 10 դրամանոց մետաղադրամ առաջարկեց նրան՝ հորդորելով դրանով «կշտանալ»: Ակտիվիստի հարցին՝ արդյոք հասկացե՞լ են, թե ինչին են կողմ քվեարկել, Նիկոյանն ասաց, որ «ինչ անում են՝ ժողովրդի շահերից ելնելով են անում»:
«Ազատության» այն դիտարկմանը, որ ժողովուրդը դեմ է օրենքին, սակայն Հանրապետականը կողմ է քվեարկել, Նիկոյանը վստահեցրեց, որ դեմ են ընդամենը Ազգային ժողովի կանգնած մի քանի հոգին, մնացածը կողմ են օրենքին:
Արդեն 16:30-ին «Դեմ եմ»-ը նորից հավաքվեց Ազգային ժողովի դիմաց՝ այս անգամ գազարագույն փուչիկներով, որոնց վրա գրված էր «67» թիվը: Օրինագծի օգտին քվեարկած յուրաքանչյուր հանրապետականի, Ազգային ժողովի դռնից դուրս գալիս, ցուցարարները դիմավորում էին վերջինիս համար հատկացված փուչիկի պայթեցմամբ:
Վերջում դուրս եկավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով քաջալերելով ակտիվիստներին, հայտարարեց, որ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի քառյակը պատրաստվում է պայքարը շարունակելու ռազմավարություն մշակել:
«Մի՛ հուսահատվեք, մենք արժանապատվորեն այս գործը մինչև վերջ տանելու ենք», - հավելեց դաշնակցական պատգամավորը:
Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում հայտարարությունը ընթերցեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ նման գործելաոճը թե՛ քաղական, թե՛ իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը:
«Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը, և հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք պայքարել Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական կիրառման համար», - մասնավորապես, ասված է չորս ուժերի հայտարարությունում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ գոնե իրենց խմբակցությունում արդեն միտք կա՝ այս հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում:
«Ե՛վ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու առումով՝ այսօր ընդունվելիք երրորդ ընթերցմամբ, որին ոչ մեկդ չեք կասկածում, և նաև օրենքը բերելու ընթացակարգերը խախտելու՝ Ազգային ժողովի կանոնակարգը խախտելու հիմքերով: Սրանք մեր առաջիկա անելիքներն են, մենք կներկայացնենք քառյակին և կքննարկենք նաև այս հարցերը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աղվան Վարդանյանը:
Քառյակը հայտարարեց, որ չի մասնակցի այսօր ընթացող հաջորդ քվեարկություններին: ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը Կառավարության ներկայացրած օրինագիծն ընդունելու հարցում քաղաքական մեծամասնության ցուցաբերած այս շտապողականությունը մեկնաբանեցին նրանով, որ քաղաքական մեծամասնությունը պարզապես չի հարգում ո՛չ օրենքը, ո՛չ հանրությանը:
«Եվ եթե այսպես են վարվում, ուրեմն ինչ ցանել են, այն էլ կհնձեն», - զգուշացրեց Լևոն Զուրաբյանը:
«Մի բան հստակ է, որ քաղաքական մեծամասնությունը արդեն խոսում է բացարձակապես ուժի դիրքերից, խախտում են բոլոր օրենքները, կանոնակարգը, նաև հռետորիկան է բավականին ագրեսիվ դարձել, ինչին, չուզենալով հանդերձ, երբեմն մենք համարժեք պատասխան ստիպված ենք տալ», - հավելեց Ռուբիկ Հակոբյանը:
Ավելի ուշ իշխող Հանրապետական խմբակցությունը արտահերթ ռեժիմով շարունակված նիստում, ընդամենը 15 րոպեների տարբերությամբ երկրորդ և երրորդ ընթերցումներով օրենքի ուժ տվեց նախագծին՝ ապահովելով համապատասխանաբար 68 և 66 ձայն:
«Դեմ եմ»-ից՝ մանրադրամ հանրապետականին
Your browser doesn’t support HTML5