Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ քվեարկությունն անցկացվել է խախտումներով, մասնավորապես, դաշնակցական պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը պնդեցին, որ հանրապետական պատգամավորները քվեարկել են իրենց խմբակցության բացակա պատգամավորների փոխարեն:
«Ազգային ժողովի դահլիճում միայն Հանրապետական խմբակցության և անկախ պատգամավորների թիվը 64 էր», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ արձանագրելով, որ Դաշնակցությունը չի քվեարկել և դա իրենց կուսակցական դիրքորոշումն էր: Շարունակելով իր խոսքը, դաշնակցական պատգամավորը մատնանշեց, որ Կուտակայինի մասին հարցի քննարկման ընթացքում արձանագրվել են խախտումներ և երբ Մինասյանը փորձեց կետ առ կետ ներկայացնել դրանք, նրա խոսափողն անջատեցին:
Հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, ում անունը շոշափվել էր որպես բացակայի փոխարեն քվեարկողի, արձագանքեց, թե վերջիններս տեսողության խնդիրներ ունեն: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, թե «դահլիճում արդեն բռնել են շանտաժի ճանապարհը» և կոչ արեց դաշնակցական «ընկերներին» հաշվետարի դեր կատարել և հաշվել դահլիճում առկա հանրապետական պատգամավորներին:
«Չի կարելի նման տիպի ավանտյուրաներով, շանտաժներով ասել՝ 64 հոգի են և հանրությանը դնել նման տիպի շփոթության մեջ: Այսօր քվորումը ապահովված է, և խնդրում ավելորդ արտահայտություններ մի արեք», - հավելեց Բաղդասարյանը:
ԱԺ խոսնակ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ իր հերթին պնդեց, որ ինքը ամեն ինչ օրինականության սահմաններում է անում և անտեսելով ընդդիմության դժգոհությունները, ինչպես նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պահանջը՝ խախտումները քննարկելու համար 20 րոպե ընդմիջում հայտարարելու մասին, անցավ օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը:
«Արդեն քաղաքական դաշտից դուրս եք եկել, տեխնիկական դաշտ եք մտել: Չի կարելի ձեր անկարողությունը տարածել Ազգային ժողովի բնականոն աշխատանքի վրա», - հայտարարեց Սահակյանը: