Նախաձեռնության ներկայացուցիչները վստահեցնում են՝ կուտակային կենսաթոշակների մասին օրենքում Կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններում բովանդակային առումով ամեն ինչ նույնն է և նախորդից միայն անունով է տարբերվում։
Օրերս նախաձեռնությունը հրապարակել էր երեք կետից բաղկացած այն պահանջը, որը պետք է բավարարեր կուտակային կենսաթոշակային նոր համակարգը։ Նախաձեռնության անդամների պնդմամբ՝ այդ սկզբունքերից և ոչ մեկը նախագծում հաշվի չի առնվել։
«Առաջին և կարևոր ֆունդամենտալ սկզբունքն այն է, որ պետք է լինի կամավոր, իսկ այս օրինագծով ևս այն պարտադիր է։ Երկրորդը՝ մենք պնդում էինք, որ ցանկացած մարդ, որ մտնում է այս համակարգի մեջ, ցանկացած պահի պետք է կարողանա դուրս գալ այդ համակարգից․ սա ևս չկա, լրիվ հակառակն է՝ մտար՝ այլևս չես կարող դուրս գալ, թակարդ կարծես լինի։ Սա նորմալ չէ։ Երրորդ մեր սկզբունքը՝ որ կուտակայինը չպետք է պարտադիր կերպով ֆինանսական լրացուցիչ բեռ հանդիսանա գործատուի կամ աշխատողի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն ու հավելեց՝ որքան էլ տարօրինակ հնչի՝ նույնիսկ նախորդից, որը հակասահմանադրական ճանաչվեց, ինչ-որ առումով ավելի վատն է։
«Նախորդում գոնե, ըստ օրենքի, քո էդ տված վճարները քո սեփականությունն էր, էստեղ դա էլ չկա, որվհետև սա հարկատեսակ է դառնում: Եվ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մի հարկը տարածվել մի կոնտենգենտի վրա և չտարածվել մյուսի վրա՝ կախված տարիքից», - ընդգծեց Մանուկյանը։
Նրա համոզմամբ՝ Կառավարության այդ խտրական վերաբերմունքը, սեպը՝ պետական ու մասնավոր սեկտորի մեջ, «շատ լավ ու ստոր հաշվարկ է»։
«Կառավարությունը շատ լավ գիտի, որ բողոքի ակցիաների հիմնական մասնակիցները մասնավոր սեկտորի աշխատակիցներ են, որովհետև պետական սեկտորի աշխատողները ուղղակի վախենում են աշխատանքից զրկվել։ Չենք մեղադրում նրանց», - ասաց նախաձեռնության անդամը։
Հարցին՝ եթե նախագիծն օրենքի ուժ ստանա, նախաձեռնությունն ինչ քայլեր կձեռնարկի, Մանուկյանը պատասխանեց․ - «Այն նախորդն էլ էր օրենքի ուժ ստացել, բայց ի չիք դարձավ։ Մեզնից է կախված՝ ինչքանով մենք հետևողական և ճնշող կլինենք, որովհետև սա ուղղակի խայտառակություն է։ Այլ կերպ քան այլանդակություն այս նոր օրենքի նախագիծը չեմ կարող որակել»։
«Բոլոր խոստումները սուտ են, որևէ խոստում իրականությանը չի համապատասխանում, և որևէ բովանդակային փոփոխություն չեղավ, կա անունների փոփոխություն՝ ֆորմալ առումով Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար։ Չնայած դեռևս էլի չի համապատասխանում, բայց եթե նույնիսկ Սահմանադրությանը համապատասխանի, մենք ասել ու ասում ենք՝ միայն հակասահմանադրականության համար չէ, որ պայքարում ենք այդ օրենքի դեմ, որովհետև այն հակամարդկային է ու հակասոցիալական էր, սա ևս մնում է այդպիսին, եթե անգամ հրաշքով սահմանադրական դառնա», - շեշտեց «Դ!եմ եմ»-ի ներկայացուցիչը։