Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն իրականացնող պետական մարմինները կոնկրետ տվյալներ չեն հրապարակում այն մասին, թե 1974թ-ին և դրանից հետո ծնված ավելի քան 270,000 աշխատող քաղաքացիներից քանիսն են արդեն ընտրել իրենց կենսաթոշակային ֆոնդերն ու ֆոնդերի կառավարիչները:
Կենտրոնական բանկից տեղեկացանք, որ այդ տվյալները հավաքագրվում են Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում: Մեզ հետ զրույցում դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը պարզաբանեց, որ իրենք իրավասու չեն տեղեկատվություն հրապարակել, այդ տեղեկատվությունը պատկանում է Կենտրոնական բանկին և կառավարությանը:
«Դեկտեմբերի 2-ից արդեն իսկ սպասարկումը իրականացվում էր, ընտրությունների թիվը հունվարի 1-ից հետո ավելացել է», - տեղեկացրեց դեպոզիտարիայի տնօրենը:
Կառավարիչները երկուսն են․ առաջինի հիմնադիրներն են ավստրիական C-QUADRAT Investment AG և գերմանական Talanx Asset Management GmbH ընկերությունները, երկրորդ կառավարչի հիմնադիրն է՝ Amundi (Society General և Credit Agricole համատեղ ձեռնարկությունը) ընկերությունը:
Յուրաքանչյուր կառավարիչ առաջարկում է 3 ֆոնդ՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված: Եթե քաղաքացին չի ընտրում իր կառավարչին, ապա պետական հատուկ ծրագիրը ավտոմատ կերպով ընտրում է կառավարիչներից մեկին: Ինչ վերաբերում է ֆոնդերին՝ ապա յուրաքանչյուր կառավարչի դեպքում ընտրվում է պահպանողական ֆոնդը, որտեղ 75 տոկոսը պետական պարտատոմս է, իսկ 25 տոկոսը՝ բաժնետոմս: Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ կարելի է ընտրել «Իմ հաշիվը» ինտերնետային էջի և հաշվի օպերատորների միջոցով: Այս պահի դրությամբ հաշվի օպերատոր ընկերություններն են՝ «Արարատբանկ»-ը, «Արդշինինվեստբանկ»-ը, «Հայբիզնեսբանկ»-ը, «Հայփոստ»-ը, «ՎՏԲ-Հայաստանբանկ»-ը և «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-ը:
Օրենքի ընդդիմախոսները ավելի քան 270.00 քաղաքացիներին կոչ են անում գոնե մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը չընտրել ոչ կառավարիչներին, ոչ էլ նրանց առաջարկած ֆոնդերը: Շաբաթ օրվա երթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ եթե նույնիսկ մարդիկ արդեն ընտրել են այդ ֆոնդերը, ապա եթե մարտի 28-ին ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական ճանաչի, ապա այդ քաղաքացիները կարող են վնասների պահանջով հետ ստանալ գումարները:
Այսօր քաղաքում կարող ենք տեսնել պարտադիր կուտակային համակարգը գովազդող պաստառներ, կա նաև հատուկ կայք՝ epension.am, գործում է թեժ գիծ: Փորձեցինք հենց այս թեժ գծի միջոցով տեղեկություն ստանալ կառավարիչների մասին: Տեղեկատվական կենտրոնի աշխատակիցը կառավարիչների մասին համացանցում առկա ընդհանուր տեղեկություններից ավելին չգիտեր: Կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման կենտրոնի կայքէջում նշված է ընկերությունների ստեղծման տարեթիվը, ասվում է, որ նպատակ ունեն առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանի ֆինանսական շուկայում, ինչպես նաև մասնագիտական տեղեկություն ֆոնդերի ռիսկայնության վերաբերյալ, որից ոչ տնտեսագետ քաղաքացին դժվար թե գլուխ հանի: