Երևանի Ազատության հրապարակը շաբաթ օրը գրեթե լեփ լեցուն էր: «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամները հանրահավաք էին կազմակերպել ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի և Սահմանադրական դատարանից պահանջում էին կասեցնել դրա կիրառումը, այնուհետև այն հակասահմանադրական ճանաչել:
Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերին Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները դիմում և միջնորդություն են ներկայացրել Սահմանադրական դատարան այս պահանջներով, միջնորդության մասով դատական բարձրագույն ատյանը պետք է որոշում կայացնի մինչև հունվարի 25-ը:
«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամները պնդում են, որ օրենքը հակասահմանադրական, հակապետական և հղի է վտանգավոր հետևանքներով:
Ակտիվիստ Դավիթ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ ՍԴ-ի որոշումը, այդուհանդերձ, վերջին հանգրվանը չէ:
«Ես ուզում եմ, և մենք հույս ունենք, ակնկալում ենք, որ մեզ համար ցանկալի որոշում է կայացվելու, իսկ եթե ոչ՝ այդ տարբերակին էլ ենք պատրաստ, արդեն իսկապես ավելի ռադիկալ, բայց օրենքի դաշտում կանցնենք քաղաքացիական ճնշման և անհնազանդության միջոցների», - հայտարարեց Մանուկյանը:
Օրենքը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից և տարածվում է 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող քաղաքացիների վրա, որոնք փետրվարին կհասկանան, որ իրենց աշխատավարձն առնվազն 5 տոկոսով պակասել է՝ ապահով ծերության ակնկալիքով:
Իրենց ելույթներում ակտիվիստները կոչ էին անում հայաստանցիներին միանալ իրենց շարժմանը և պայքարել մինչև հաղթանակ․ - «Անկենսունակ է կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որը, բացի բազմաթիվ փաստարկների իրավացիությունից, չունի քաղաքացիների աջակցությունը: Այն, որ մեզ ինչ-որ ձևով ուզում են խաբել, կամ ինչ-որ մի ուրիշ ձևով ուզում են, չգիտեմ, տարբեր սադրանքների, ստերի ենթարկել՝ մեզ հետ այդ հարցը բարձրացնելու ու հասցնելու հաղթանակին»:
Հանրահավաքին մասնակցում էին նաև խորհրդարանի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցությունների ներկայացուցիչները: Շատ կարևոր է, որ պայքարը խորհրդարանից տեղափոխվեց փողոց, ասում էին պատգամավորները:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը օրենքը թալան որակեց և կոչ ուղղեց Սահմանադրական դատարանին: «Հիմա ես տեսնում եմ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողների պաստառը՝ «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս», - ասաց, մասնավորապես, Զոհրաբյանը:
«Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը իր ելույթում նշեց, որ պետք չէ ուշադրություն դարձնել այն խոսակցություններին, թե հավաք-երթը ուղղորդված է ինչ-որ քաղաքական ուժերի կամ անհատների կողմից: «Կա՛մ միամիտ են, կա՛մ միտումնավոր ուզում են ազդել, որպեսզի այս միասնությունը չկայանա: Այո, այս հավաքը ուղղորդվում է, բայց ուղղորդվում է ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից և ձեր կողմից», - հայտարարեց Հակոբյանը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին:
Հավաքին մասնակցում էին ոչ միայն երիտասարդները, այսինքն՝ նրանք, ովքեր ծնվել են 1974 թվականին և դրանից հետ և որոնց վրա փաստացի տարածվում է օրենքը, այլ նաև ավելի տարեց մարդիկ: Նրանք «Ազատության» հետ զրույցներում ասում էին, որ եկել են երիտասարդներին աջակցելու, քանզի դեռ հեռու անցյալում չեն խորհրդային տարիներին խնայբանկերում փոշիացած ավանդները:
«Աջակցեմ երիտասարդներին և ասեմ, որ մենք խաբնվել ենք, դուք չխաբնվեք, երիտասարդնե՛ր»», - ասաց մի տարեց կին:
Հավաքին հաջորդեց երթը, որի մասնակիցներին հաջողվեց փակել Սայաթ Նովա, Աբովյան, Ամիրյան, Մաշտոց փողոցները: Երբեմն փոքրիկ վիճաբանություններ էին լինում ճանապարհին, սակայն, ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ոչ ոստիկանների մեղքով՝ ակտիվիստներն էին կանգառներ անում:
Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հորդորեց 1974-ին և դրանից հետո ծնված քաղաքացիներին ֆոնդեր ու կառավարիչներ չընտրել և գոնե առայժմ սպասել ՍԴ-ի որոշմանը: «Որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի, հատկապես՝ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված, անպայման մտնի դատարան և հեղեղի դատարանները համապատասխան իրավական ակտը ստանալու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը:
Հավաք-երթի վերջին հանգրվանը կրկին Ազատության հրապարակն էր: Ամփոփելով բողոքի ակցիան՝ մասնակիցները ասացին, որ եթե դատական ատյանի որոշումը օրենսդիր և գործադիր մարմինների որոշումից չտարբերվի, դիմելու են քաղաքացիական անհնազանդության այլ միջոցների՝ գործադուլից մինչև նստացույց:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ կմիանա՞ն արդյոք խորհրդարանի չորս ոչ իշխանական ուժերը ակտիվիստների այս ակցիաներին նույնպես, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արձագանքեց․ - «Այսինքն, մենք հասել ենք ինչ-որ սահմանի, որից էն կողմ գնալը շատ վտանգավոր է: Պետք է փրկել երկիրը: Բնականաբար, բոլոր միջոցները պետք է կիրառվեն, եթե գործադուլ արդյունավետ կհամարենք, ուրեմն՝ գործադուլն էլ է պետք կիրառել: Այսօր իսկապես կանգնած է երկրի փրկության հարց»:
Հավաք-երթը ավարտվեց երգ ու պարով: