«Նոր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիրը Ռոբերտ Քոչարյանն է», - ուրբաթ օրը նման հայտարարություն է արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ «Նա այս համակարգի հիմնադիր հայրն է և կարող է հպարտանալ դրանով», - «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է նախարարը։
Հիշեցնենք՝ օրերս իր ոչ պաշտոնական 2rd.am կայքին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահը կենսաթոշակային նոր համակարգին դեմ էր արտահայտվել՝ նշելով, որ մշտապես բացասական կարծիք է ունեցել այդ համակարգի հանդեպ։
Արտեմ Ասատրյանը երեկվա հարցազրույցում մի շարք փաստեր է նշել, որոնց համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարման տարիներին փաստաթղթեր է վավերացրել, որոնք վերաբերում են կենսաթոշակային համակարգին: Այդպիսով, ըստ նախարարի, Քոչարյանը չէր կարող դեմ լինել այդ համակարգին։
«Իհարկե հասկանալի է պարոն Քոչարյանի ցանկությունը՝ իրադարձությունները շարադրել այսօրվա ընդդիմադիր էմոցիաների լույսով, սակայն փաստերն անողոք կերպով այլ բան են վկայում», - ասել է Ասատրյանը։
Այսօր արդեն Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հարցազրույցին։ «Մեդիամաքս» լրատվական գործակալության հետ զրույցում Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նախ հեգնել է, թե ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունեն «ոչ թե կամավոր, այլ պարտադիր կուտակային հարցազրույցի հետ», այնուհետև, անդրադառնալով նշված փաստերին, ավելացրել, որ Արտեմ Ասատրյանը ընդհանրապես չի հասկանում, թե ինչ տարբերություն կա նոր և հին կենսաթոշակային համակարգերի միջև։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում շեշտել էր, որ 2004-2005 թվականներին կառավարությունը դեմ է եղել պարտադիր կուտակային համակարգին, և որ դրա նախաձեռնողը Կենտրոնական բանկն է եղել, որի նախագահը այդ տարիներին Տիգրան Սարգսյանն էր:
Քոչարյանն իր հարցազրույցում որպես դեմ լինելու պատճառ նշել էր նոր համակարգի ձախողվելու մեծ հավանականությունը, ավելացնելով, թե դա էր պատճառը, որ ժամանակին այդ համակարգը չգործարկվեց, քանի որ այդ դեպքում ներողություն խնդրելը իրեն հաստատ չէր փրկի։
Արտեմ Ասատրյանը իր հարցազրույցում Քոչարյանի այս ձևակերպումները առնվազն տարօրինակ է համարել։ Նա նշել է, որ եթե նախագահը [այն ժամանակ՝ Ռոբերտ Քոչարյանը] իրոք կողմ էր գործող համակարգին, ապա ինչու է 2008 թվականի փետրվարի 29-ին ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել, թե նոր նախագահի հիմնական անելիքներից մեկը կենսաթոշակային բարեփոխումներն են։ Ասատրյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2005-2006 թվականներին կառավարության որոշումներում ավելի շատ շեշտադրված էր պարտադիր կուտակային համակարգը, մինչդեռ Քոչարյանի հեռանալուց հետո կառավարությունը իր որոշումներում սկսում է ավելի մեծ տեղ հատկացնել սերունդների համերաշխության սկզբունքին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը որպես ապացույց մեջբերել է կառավարության կողմից 2005 թվականին ընդունված որոշումը, որտեղ նշվում է, որ համակարգը պարտադիր է, 2006 թվականի մի որոշման մեջ էլ գրված է, որ նոր համակարգի ուժի մեջ մտնելու պահին այն պարտադիր է մինչև 30 տարեկան քաղաքացիների համար, իսկ 30-45 տարեկանների համար՝ կամավոր։
Հարցադրմանը, թե ստացվում է, որ Քոչարյանը ստում է, Ասատրյանը պատասխանել է․ - «Ես սուր գնահատականների կողմնակից չեմ, Ես շարադրում եմ փաստեր, որոնք, կարծում եմ, խոսուն են, իսկ Քոչարյանի կողմից վավերացված կառավարության որոշումները բոլորին հասանելի են»։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ նախարարը պարզապես չի հասկանում կամավոր և պարտադիր համակարգերի տարբերությունը։ Ինչ վերաբերում է կառավարության որոշումներին, ապա, ըստ Սողոմոնյանի, դրանցում ըստ էության ասվում էր, որ ցանկացողները կարող են կամավորության սկզբունքով ընդգրկվել կուտակային ապահովագրության համակարգում։
Ինչ վերաբերում է Քոչարյանի այն հայտարարությանը, թե հաջորդ նախագահի գլխավոր խնդիրներից մեկը կենսաթոշակային բարեփոխումներն են, ապա, Սողոմոնյանի խոսքով, երկրորդ նախագահը նկատի է ունեցել կամավոր կուտակային համակարգի համար մեխանիզմների ստեղծումը։
«Հասկանում եմ, որ «խոսուն փաստերի» սիրահար նախարարին դժվար է գլուխ հանել այս ամենից, բայց պետք է ձգտել դրան. ի վերջո, դա իր աշխատանքն է», - ասել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը՝, հավելելով, որ Ասատրյանը «կարող է հանգիստ խղճով իրեն այս ռեֆորմի և՛ հայր, և՛ կնքահայր համարել»: