Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի պաշտպանական կողմը միջնորդում է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը և ազատ արձակել հունիսի 3-ից կալանավորված Նիկողոսյանին։
Նա և Սուրիկ Խաչատրյանի որդին ՝ Տիգրան Խաչատրյանը, հիշեցնենք, Խաչատրյանների տան մոտ հունիսի 1-ի գիշերը տեղի ունեցած հայտնի արյունալի միջադեպի առնչությամբ մեղադրվում են շատերի կյանքի համար վտանգավոր սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք զինամթերք կրելու մեջ։
Պնդելով, որ նրանք կրակել են անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբանը՝ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը նախ միջնորդեց նախկին մարզպետի որդուն ազատ արձակել, հիմա էլ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվում։
Միջադեպի ժամանակ, հիշեցնենք, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը սպանվել է, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվել, հրազենային վիրավորում է ստացել նաև նախկին մարզպետի թիկնապահներից մեկը՝ Նիկոլայ Աբրահամյանը։
Ռուբեն Սահակյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ թեև Նիկոլայ Աբրահամյանին ծանր վնասվածք հասցնելու մեջ մեղադրվում են Զարզանդ Նիկողոսյանն ու Տիգրան Խաչատրյանը, բայց իրականում Աբրահամյանի վրա կրակել է Ավետիք Բուդաղյանը, ինչից հետո Զարզանդ Նիկողոսյանը դիմել է «անհրաժեշտ պաշտպանության»:
«Զարզանդ Նիկողոսյանը տեսնում է հետևյալ պատկերը, որ Ավետիք Բուդաղյանը հրազենը ձեռքին վազելով գալիս է դեպի իր (Ավետիք Բուդաղյանի) մեքենայի աջ մասում գտնվող մարդիկ։ Զարզանդը քիչ հետո լսում է կրակոցի ձայն, նա գիտի, որ այնտեղ մնացել է միայն Նիկոլայ Աբրահամյանը: Նա անմիջապես լսում է Նիկոլայ Աբրահամյանի գոռոցը՝ «օգնեք, մեռնում եմ», որովհետև արդեն Ավետիք Բուդաղյանը կրակել էր անզեն Նիկոլայ Աբրահամյանի վրա։ Սրա մասին մամուլը ընդհանրապես լռում է՝ որ Ավետիք Բուդաղյանը մեկ անձնավորության ծանր մարմնական վնասվածք է հասցրել։ Հիմա, ինչո՞ւ է կրակել Զարզանդ Նիկողոսյանը: Պարտավոր էր կրակել», - հայտարարեց Սահակյանը։
Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Ավետիք Բուդաղյանին վերագրվող այս պնդումները՝ միաժամանակ ձեռնպահ մնալով նախաքննական նյութերի հրապարակումից: Իսկ վարույթն իրականացնող մարմնին Ալումյանը հորդորեց միջոցներ ձեռնարկել Ռուբեն Սահակյանի կողմից նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութերի հրապարակման փաստի առնչությամբ:
«Չէ՞ որ ինքը հիմա նախաքննական գաղտնիք հրապարակելով ինչ-որ փաստարկներ է ներկայացնում։ Սա հերքելու համար ես պետք է այլ նախաքննական գաղտնիք հրապարակեմ, ինչի իրավունքը չունեմ։ Հետո ինձ կմեղադրեն նախաքննական գաղտնիք հրապարակելու մեջ՝ այն, ինչ իրենք վաղուց են ուզում, որպեսզի ես նման մի բան անեմ, ինձ վարույթից հեռացնեն։ Մենք իրենց այդ հաճույքը չենք պատճառի», - ասաց Ալումյանը՝ շարունակելով․ - «Ինձ համար շատ զարմանալի է, թե ո՞վ է այս կողմին իրավունք տվել քրեական գործի կոնկրետ նյութեր վկայակոչել, և ես կխնդրեի վարույթն իրականացնող մարմնին միջոցներ ձեռնարկել։ Եթե այս վարքագիծը նախաքննական մարմինը համարի նորմալ, ես էլ ստիպված կլինեմ ինձ հայտնի տեղեկությունները հրապարակել, որպեսզի հերքեմ այս ապատեղեկատվությունը»։
Ռուբեն Սահակյանի կողմից շրջանառության մեջ դրված վարկածն այն է, որ մինչ այս կրակոցները տեղի է ունեցել «հանրության համար վտանգավոր ոտնձգություն» նախկին մարզպետի ընտանիքի անդամների նկատմամբ։ Դեպքից մեկ ժամ առաջ այլ վայրում Ավետիք Բուդաղյանի և Զարզանդ Նիկողոսյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունից վրդովված Բուդաղյանները եկել են Խաչատրյանների տան մոտ, հայհոյանքներով զուգորդված սպանության տարաբնույթ սպառնալիքներ են տվել Խաչատրյանների ընտանիքի անդամներին, պահանջել են կանչել Սուրիկ Խաչատրյանին, տեղի չեն տվել հանդարտության հորդորներին: Ավետիք Բուդաղյանը հանել է իր զենքը, Արտակը՝ իր որսորդական հրացանը: Տիգրան Խաչատրյանը, տեսնելով, որ Արտակ Բուդաղյանը սպառնալիքները շարունակելով պահել է զենքը իրենց վրա, մեկ անգամ կրակել և վիրավորել է Արտակ Բուդաղյանին։ Եղբոր վիրավորվելու փաստը տեսնելով Ավետիք Բուդաղյանը «Տիգրան, սպանելու եմ» բացականչելով՝ ատրճանակը պահել է նախկին մարզպետի որդու վրա, որից հետո Տիգրան Խաչատրյանը 2 անգամ կրակել և վիրավորել է Ավետիքին։ Դրանից հետո Նիկոլայ Աբրահամյանը փորձել է վիրավորված Ավետիքի ձեռքից խլել ատրճանակը, վերջինս կրակել է Նիկոլայ Աբրահամյանի որովայնին, հետո փախչողների հետևից մեկ անգամ ևս կրակելուց հետո մահացել։
«Իսկ ինչպե՞ս կգործեր ցանկացածը մեզանից, եթե տեսնում են, որ մարդիկ գալիս են սպառնում են իրենց, զենքով են գալիս, իրենց մայրն է այդտեղ, փոքր եղբայրն է այդտեղ, տան անդամներն են այդտեղ, և ասում են՝ կսպանենք ձեզ, բոլորիդ կվերացնենք, ձեր ցեղը կվերացնենք, ձեր հերը, ձեր մերը, ձեր էսինչը... ի՞նչ պիտի անի», - ասաց Ռուբեն Սահակյանը։
Հայկ Ալումյանը վերոնշյալ նկարագրությունը որակում է «սցենար».
«Փաստաբանությունը պետք չի շփոթել սցենարիստի գործի հետ, այստեղ ես ավելի շատ սցենարիստի աշխատանք եմ նկատում, քան՝ նեղ մասնագիտական։ Հորինված սցենար է։ Տեսանյութից պարզ երևում է, որ երբ գալիս է Արտակ Բուդաղյանը, մեքենայից չի իջնում. դուք այդպիսի հարձակում տեսել ե՞ք տան վրա, երբ «հարձակվողը» փողոցում կանգնեցնում է մեքենան ու չի իջնում: Եվ հենց այդ ժամանակ 5-6 հոգի մոտենում են ավտոմեքենային, սկսում են քաշքշել, հարվածել Ավետիք Բուդաղյանին, իսկ եթե չմոնտաժված տեսանյութը նայեք, կարող է նկատեք, որ նրանց վրա եղել են նաև զենքեր...Դուք էդպիսի զինված հարձակում տեսե՞լ եք տան վրա։ Լավ, դուք տեսե՞լ եք այդպիսի «ինքնապաշտպանություն»՝ որ ասում են Տիգրանն ինքնապաշտպանվել է, Ավետիք Բուդաղյանը մեքենայից չի իջել, իր վրա հարձակվել են, վերջում էլ իջել է, որ եղբորը հեռացնի վեճի տեղից, իջեցնի ներքև: Ավետիք Բուդաղյանի վրա կրակում, սպանում են, ու այսօր իրենց պաշտպանն ասում է, որ Ավետիք Բուդաղյանը սպանվել է անհրաժեշտ պաշտպանությունից ելնելո՞վ..․ Դա մի՞թե անհեթեթություն չէ », - ասաց Ալումյանը՝ հավելելով․ - «Կա անպատժելիության մթնոլորտ, կա անպատժելիության կանխավարկած, որը գործել է մինչ այժմ այդ ընտանիքի նկատմամբ։ Եվ, հավանաբար այսօր էլ այդ ընտանիքի անդամները համոզված են, որ նույն ձևով իրենք կարողանալու են խուսափել քրեական պատասխանատվությունից ու պատժից: Ես պարզ տեսնում եմ զինդատախազության ճիգերը․ ամեն կերպ օգնել նրանց՝ ամեն կերպ իրականությունը խեղաթյուրելով: Ամեն ինչ արվում է, որ մի կողմից այս գործի հանգուցալուծումը լինի հօգուտ Խաչատրյանների։ Գործում են կեղտոտ տեխնոլոգիաներ»։