Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը: «Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել», - փոխանցում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ փորձաքննության եզրակացությունը Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծանոթանալու համար օգոստոսի 22-ին տրամադրվել է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, մեղադրյալ Արտակ Բուդաղյանին և նրա պաշտպան Հայկ Ալումյանին:
Եզրակացությանը ծանոթանալուց հետո Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:
Այսօր Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
«Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը սույն դեպքի և քրեական գործի նկատմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն այսուհետև պարբերաբար համապատասխան տեղեկատվություն կներկայացնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Բուդաղյանների կողմը, մասնավորապես՝ փաստաբան Հայկ Ալումյանը, պնդում է, որ Գորիսի դեպքերից օրեր անց տարածված տեսանյութը մոնտաժված է հօգուտ Խաչատրյանների: