Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից, ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը, ով հուլիսի 31-ին Օլիմպիական խաղերում ձախողեց իր ելույթը եւ մամուլում քննադատվեց նախկին օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի կողմից, այսօր պատասխանել է վերջինիս՝ Ֆեյսբուքի իր էջում:
«Ինձ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարեւոր չէ բացարձակապես։ Ինչ վերաբերվում ա Գագիկ Ծառուկյանին, ասեմ իմ ժողովուրդ, նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի եւ սպորտի կողքին եւ նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել, նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական», - գրել է Միրզոյանը, - «Իսկ կասե՞ք, թե ուր էր Յուրիկ Վարդանյանը, որ Ծառուկյանն էր օգնում սպորտին եւ կանգնած էր մեր բոլորի կողքին, կասե՞ք։ Ծառուկյանին եւ Օգսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն։ Ամոթ ա, քննադատելը հեշտ ա»:
Հիշեցնենք՝ Առաքել Միրզոյանի ելույթից մեդալ էր ակնկալվում եւ նախկին օլիմպիական չեմպիոն, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը նրա ձախողումը վերագրեց Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ոչ պրոֆեսիոնալ մոտեցմանը:
Հայաստանի հիմնը Օլիմպիադային հնչեցրած մեկ այլ մարզիկ` օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն էլ, ով, հիշեցնենք, Ատլանտայի օլիմպիական խաղերում հաղթելուց հետո մեկնել էր Բուլղարիա եւ այս օրերին Հայաստանում է գտնվում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հնչեցրեց իր կարծիքը մինչ այսօր հայ մարզիկների ձախողման մասին:
«Պատճառը պատրաստության մեջ է, պատճառը մարզիչների մեջ է, պատճառը իրենց հոգեպես, ֆիզիկապես աշխատանքների մեջ է», - ասաց Նազարյանը։
Հայաստանը մինչ այսօր ունի 13 օլիմպիական չեմպիոն: Արմեն Նազարյանը կարծում է, որ այս Օլիմպիական խաղերում դեռ հաղթանակի շանսեր կան՝ հիմնականում ըմբշամարտում։
«Մենք ըմբշամարտով ուժեղ ենք, հույսեր կան։ Օրինակ՝ 96 քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Յուրի Պատրիկեեւը», - հավելեց հայ մարզիկը։
Ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի առաջնության մեդալակիր Կարեն Մնացականյանն ասում է` Օլիմպիական խաղերի արդյունքները կանխատեսելն անհնար է, եւ եթե Հայաստանի մարզիկները մինչ այժմ այդքան էլ հաջող ելույթներ չեն ունեցել, դա նրանից չէ, որ նրանք վատ մարզավիճակում են:
«Ես դեռ այս Օլիմպիական խաղերը չեմ համարում ձախողում, քանի որ բոլոր մրցումները առջեւում են», - ասաց Մնացականյանը։
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հիասթափություն կա, սակայն մեդալի հիմնական սպասումները կապված են դեռ ելույթ չունեցած մարզիկների հետ: Աշխարհի չեմպիոնը հիշեցրեց նաեւ Օլիմպիական խաղերի հայտնի սկզբունքը` կարեւորը մասնակցությունն է:
«Շատ դժվար է որոշել մեդալի գույնը։ Ես շատ եմ ցանկանում, որ անպայման լինի ոսկի, բայց չմոռանանք, որ սա Օլիմպիական խաղեր են», - ասաց հայ ըմբիշը։
Նշենք, որ նախորդ Օլիմպիական խաղերին Los Angeles Times-ը հաշվարկել էր բնակչության թվի հետ հարաբերակցությամբ մարզիկների վաստակած օլիմպիական մեդալների քանակը եւ Օլիմպիադայում հաղթող երկիր ճանաչել Հայաստանը` 3 մլն մարդուն ` 3 բրոնզե մեդալ:

Your browser doesn’t support HTML5