Մատչելիության հղումներ

Հայազգի ձյուդոիստը դարձել է Ռուսաստանի հերոսը


Միացյալ Թագավորություն - Արսեն Գալստյանը օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալով, Լոնդոն, 28-ը հուլիսի, 2012թ.
Միացյալ Թագավորություն - Արսեն Գալստյանը օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալով, Լոնդոն, 28-ը հուլիսի, 2012թ.
Վերջին օրերին Ռուսաստանի հերոսն է դարձել հայազգի Արսեն Գալստյանը, ով Ռուսաստանի համար նվաճեց առաջին ոսկե մեդալը Լոնդոնի Օլիմպիական խաղերում։

60 կիլոգրամ քաշային կարգի եզրափակիչում շաբաթ օրը Արսեն Գալստյանը հաղթեց ճապոնացի Հիրոակի Հիրոակային։

«Հաղթանակս նվիրում եմ իմ բոլոր հարազատներին եւ Կրիմսկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին։ Հուսով եմ, որ իմ հաղթանակը գոնե ինչ-որ չափով կգունավորի նրանց կյանքը», - հաղթանակից հետո հայտարարել է Գալստյանը։

Հայազգի ձյուդոիստի հաղթանակին անմիջապես արձագանքել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ով Twitter-ում իր էջում գրել է. - «Մենք ունենք առաջին ոսկին` ձյուդո, Արսեն Գալստյան։ Կեցցե՛ս, գերազանց է»։

Ռուսաստանյան բոլոր լրատվամիջոցները անդրադարձել են հայ մարզիկի հաղթանակին։ Իսկ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը գրել է, որ Արսենը ծնունդով Լեռնային Ղարաբաղից է։

Կրասնոդարցի երիտասարդը իր այս հաղթանակի համար կստանա 100 հազար եվրո` պետությունից, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա եւ բնակարան` Կրասնոդարի շինարարական մի ընկերությունից, որը թիմի հովանավորներից է։

Ռուսաստանի հավաքականը մեծ հավակնություններ ունի այս Օլիմպիական խաղերում` գրավել երրորդ տեղը` զիջելով միայն Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին։


please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG