Կաննի փառատոնի հաղթող, հայազգի ռեժիսոր Սերժ Ավեդիքյանն իր «Փարաջանով» ֆիլմը բերել է Բրյուսել: Բազմալեզու, բազմամշակույթ Փարաջանովի մասին պատմող ֆիլմն ու Բրյուսելի Հայ մշակութային տանը հավաքված հանրությունն էլ է այդպիսին:
«Մենք մեր հարևանների հետ հարաբերություններում տարբերակված վերաբերմունքի անհրաժեշտություն ունենք»,- հայտարարել է ԵՄ-ի արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչը։
Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի միջոցառումը Եվրոպական Խորհրդարանում բազմամարդ էր։
ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանն ասում է՝ իրենք կարևորում են Աֆղանստանի խաղաղապահ գործընթացին Հայաստանի ներգրավվածությունը` որպես Հայաստանի միջազգային պարտավորություններից մեկը:
«Ժառանգության» առաջնորդը երեքշաբթի երեկոյան հանդիպել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:
«Մենք չենք լքի այն երեք երկրները, որոնք չստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը»,- ասում է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միշել Լեբրունը։
Եվրահանձնաժողովը ընդունեց այդ ուղղությամբ Վրաստանի առաջընթացի երկրորդ զեկույցը:
Ղարաբաղի խորհրդարանի նախագահը վստահ է՝ Եվրամիության կենտրոնում նմանօրինակ միջոցառում առաջին, սակայն ոչ վերջին անգամ է անցկացվում:
Ըստ լուրերի՝ այս անգամ թիրախում կարող են հայտնվել 24 անհատներ, որոնց մուտքը ԵՄ կարող է արգելվել, եվրոպական բանկերում ֆինանսներն էլ՝ սառեցվել:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդների՝ Բրյուսելում այսօր կայացած խորհրդաժողովում որոշում է կայացվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստելու մասին:
Եվրոպական միության առաջնորդները այսօր Բրյուսելում անցկացրած գագաթաժողովի ընթացքում ԵՄ խորհրդի նախագահ ընտրեցին Դոնալդ Թուսկին, ով կփոխարինի Հերման վան Ռոմպոյին, իսկ ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ ընտրվեց Ֆեդերիկա Մոգերինին:
Այդ մասին հայտնի է դարձել Եվրահանձնաժողովի ներքին փաստաթղթերից մեկի արտահոսքի արդյունքում:
Ադրբեջանի ԱԳ նախարարը, իր հերթին, Արևելյան գործընկերության հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում և Ղարաբաղում արտադրված ապրանքների արտահանմանը եվրոպական շուկա:
Ութ կետից բաղկացած հայտարարությունը առաջարկներ ու պահանջներ է ներկայացնում` «Բոինգ-777»-ի կործանման մեղավորներին գտնելու և Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու հետ կապված:
Պաշտոնական Մոսկվան անհեռատես է որակում նման քաղաքականությունը և պնդում, որ այն ոչ մի կերպ չի օգնի Ուկրաինային:
Բալթյան երկրները, սակայն, դեմ են Ֆեդերիկա Մոգերինիի թեկնածությանը։
Եվրոպական խորհրդարանը հաստատեց Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան-Կլոդ Յունկերի թեկնածությունը:
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը անդրադարձել է սիրիահայերի և Քեսաբի խնդրին:
Այսօր Բրյուսելում Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստորագրեցին Եվրոպական միության հետ տնտեսական ու քաղաքական համագործակցության սերտացման համաձայնագրերը (Ասոցացման համաձայնագիր):
Չորեքշաբթի օրը Բրյուսել կատարած իր կարճատև այցի ընթացքում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել և զրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:
Բեռնել ավելին