Մատչելիության հղումներ

Տելեգրամի ղեկավարի փաստաբանն անհեթեթ է անվանել Դուրովի դեմ հետաքննությունը


Տելեգրամի ղեկավար Պավել Դուրովի փաստաբանը պնդում է, թե «միանգամայն անհեթեթ» է ենթադրել, որ նա պատասխանատու է հարթակում կատարված ցանկացած հանցավոր արարքի համար, փոխանցում է Reuters-ը:

«Միանգամայն անհեթեթ է կարծել, որ սոցիալական ցանցի ղեկավարը կարող է ներգրավված լինել իրեն չվերաբերող հանցագործությունների մեջ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն։ Տելեգրամը լիովին համապատասխանում է թվային տեխնոլոգիաների վերաբերյալ եվրոպական կանոններին», - ասել է փաստաբան Դավիդ-Օլիվյե Կամինսկին։

Փարիզի դատախազությունը ավելի վաղ հայտնեց, որ սոցցանցի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը 5 մլն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվում կալանքից, սակայն չի կարող լքել Ֆրանսիայի տարածքը: Նա դատական հսկողության տակ է գտնվում և պարտավոր է շաբաթը երկու անգամ ներկայանալ ոստիկանություն։

  • Դուրովը, որ ունի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կարիբյան կղզիների Սենթ Քիթս և Նևիս կղզիների քաղաքացիություն, օգոստոսի 24-ին ձերբակալվել է Փարիզից դուրս գտնվող Լե Բուրժե օդանավակայանում:
  • Նա մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, երեխաների նկատմամբ հանցագործություններին և խարդախությանը նպաստելու համար, քանի որ Տելեգրամ սոցցանցը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ:

XS
SM
MD
LG