Ֆրանսիացի դատախազները պատրաստվում են մեղադրանք առաջադրել կամ ազատ արձակել Telegram հավելվածի համահիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովին: Դուրովի վերաբերյալ որոշման ընդունման վերջնաժամկետն ավարտվում է այսօր:
Որոշման ընդունման հստակ ժամանակ չի նշվում:
Միլիարդատեր Դուրովը, որ ունի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կարիբյան կղզիների Սենթ Քիթս և Նևիս կղզիների քաղաքացիություն, օգոստոսի 24-ին ձերբակալվել է Փարիզից դուրս գտնվող Լե Բուրժե օդանավակայանում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Դուրովը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, երեխաների նկատմամբ հանցագործություններին և խարդախությանը նպաստելու համար, քանի որ Տելեգրամ սոցցանցը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ:
Telegram-ը հայտարարել է, որ Դուրովը «թաքցնելու ոչինչ չունի» և որ «սպասում է իրավիճակի արագ լուծմանը»:
Politico-ի տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները դեռ մարտին են հետախուզում հայտարարել միլիարդատեր Պավել Դուրովի և նրա եղբոր՝ Telegram-ի համասեփականատեր Նիկոլայ Դուրովի նկատմամբ։