Մատչելիության հղումներ

Պավել Դուրովին արգելեցին լքել Ֆրանսիայի տարածքը


Պավել Դուրովը
Պավել Դուրովը

Տելեգրամ սոցցանցի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը 5 մլն եվրո գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից, սակայն չի կարող լքել Ֆրանսիայի տարածքը:

Փարիզի դատախազությունը հայտնում է, որ նա դատական հսկողության տակ է գտնվում և պարտավոր է շաբաթը երկու անգամ ներկայանալ ոստիկանություն։

Միլիարդատեր Դուրովը, որ ունի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կարիբյան կղզիների Սենթ Քիթս և Նևիս կղզիների քաղաքացիություն, օգոստոսի 24-ին ձերբակալվել է Փարիզից դուրս գտնվող Լե Բուրժե օդանավակայանում:

Reuters-ի փոխանցմամբ՝ Դուրովի գործի քննությունը ֆրանսիացի դատավորի այսօրվա որոշմամբ այլևս համարվում է պաշտոնական։ Պաշտոնական հետաքննությունը Ֆրանսիայում չի ենթադրում մեղավորություն կամ պարտադիր հանգեցնում դատավարության, այլ նշանակում է, որ կան բավարար ապացույցներ՝ դատական մարմինների կողմից գործի քննությունը շարունակելու համար: Դատավորի այսօրվա որոշումը կայացվեց Դուրովին Փարիզում ձերբակալելուց 4 օր անց։

Դուրովը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, երեխաների նկատմամբ հանցագործություններին և խարդախությանը նպաստելու համար, քանի որ Տելեգրամ սոցցանցը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ:

Telegram-ը հայտարարել է, որ Դուրովը «թաքցնելու ոչինչ չունի» և որ «սպասում է իրավիճակի արագ լուծմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG