Մատչելիության հղումներ

Կիևը չի ճանաչի նախկինում հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկ. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հայտարարել է, որ Կիևը չի ճանաչի նախկինում հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկեր, որոնք պետք է վերադարձվեն: Նա հաստատել է, որ Կիևը Միացյալ Նահանգներից ստացել է հանքային ռեսուրսների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծ:

Ուկրաինայում կայացած մամուլի ասուլիսում Զելենսկին նաև ասել է, որ իր երկիրը պատրաստ կլինի բանակցել ռուսական կողմի ցանկացած ներկայացուցչի հետ, բացի նախագահ Վլադիմիր Պուտինից:

Ավելի վաղ էլ նա, անդրադառնալով Ուկրաինայի հազվագյուտ օգտակար հանածոների համատեղ արդյունահանման շուրջ համաձայնագրին, ասել էր, որ ԱՄՆ-ն շարունակ փոխում է պայմանները:

Ըստ Bloomberg գործակալության՝ ԱՄՆ-ն ձգտում է վերահսկել բոլոր ապագա ներդրումները Ուկրաինայի ենթակառուցվածքներում և հանքային ռեսուրսներում: Եվ եթե համաձայնագիրը ստորագրվի, ԱՄՆ-ն հսկայական լիազորություններ կստանա՝ վերահսկելու ներդրումները ճանապարհների, երկաթուղու, նավահանգիստների, հանքերի, նավթի, գազի և կարևոր օգտակար հանածոների արդյունահանման նախագծերում:

XS
SM
MD
LG