ԱՄՆ-ը և Ուկրաինան բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը հնարավոր է ստորագրեն հաջորդ շաբաթ, Fox News-ին ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք տնտեսական գործունեության ամբողջական փաստաթուղթ ենք ներկայացրել։ Ուկրաինացիները հիմա այն քննարկում են։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կսկսվեն ամբողջական քննարկումները և գուցե նույնիսկ այն ստորագրվի», - ասել է Բեսենթը։
Համաձայնագրի ստորագրումը նախատեսված էր փետրվարի վերջին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում։ Սակայն Զելենսկի-Թրամփ հանդիպումը թեժ վեճի վերածվեց, և փաստաթուղթը չստորագրվեց։
Շաբաթներ շարունակված քննարկումներից ու նախագահների միջև փոխադարձ մեղադրանքներից հետո փետրվարի 26-ին Կիևը հայտարարեց՝ Ուկրաինան և Միացյալ Նահանգները նախնական համաձայնության են եկել լայն տնտեսական համաձայնագրի շուրջ, որով Ամերիկան վերահսկողություն կստանա Ուկրաինայի հազվագյուտ օգտակար հանածոների նկատմամբ։