Պաշտոնական Կիևն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու նպատակով ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր իշխանություններ ստեղծելու մասին հայտարարությանը։
«Հանդիպակաց առաջարկ. ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարում ՝ սկսած Վորկուտայից: Կարծես, տեղի բնակիչները շատ մեծ օգուտ կստանան ցանկացած այլ կառավարությունից, բացի Պուտինից, ով միլիարդավոր դոլարներ է ծախսում Ուկրաինայի դեմ իր հանցավոր պատերազմի վրա», - X-ում գրել է ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին առաջարկել է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր արտաքին միջազգային կառավարման ներդրման գաղափարը։ Ըստ Կրեմլի ղեկավարի՝ դա թույլ կտա նոր ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքում իշխանության կգա գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, ինչից հետո նրանց հետ կսկսեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել, ապա ստորագրել փաստաթղթեր, որոնք կճանաչի ողջ աշխարհը: