44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարզատների մասնակցությամբ խորհրդարանական լսումները, նախնական պայմանավորվածությաբ, տեղի կունենան կա՛մ հունվարի 29, կա՛մ 30-ին, «Ազատության»-ը տեղեկացրեց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։
Ավելի վաղ, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, թե լսումները տեղի կունենան այս ամսվա ընթացքում։
Քոչարյանը նաև տեղեկացրել էր, թե փակ լսումներին հրավիրելու են առաջին դեմքերին՝ արտգործնախարարից մինչև գլխավոր դատախազ, իսկ ԱԱԾ տնօրենը հանդես է գալու զեկույցով։
Պատերազմից չորս տարի անց դեռ 195 մարդ, այդ թվում՝ երկու տասնյակ խաղաղ բնակիչներ անհետ կորած են համարվում: Նրանց հարազատները հույսը չեն կորցրել, որ մեղավորները կպատժվեն:
Ավելի մանրամասն՝ այստեղ