Մատչելիության հղումներ

Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր


Լուսանկարը՝ ՀՀ նախագահականի
Լուսանկարը՝ ՀՀ նախագահականի

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ (ԿԽՄԿ) Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ քննարկել է անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։

Խաչատուրյանը նոյեմբերի 13-ից է Ժնևում՝ մասնակցելու «Կրան Մոնտանա» (CRANS MONTANA FORUM) ֆորումի բացման արարողությանը։

Գերիների և այլ պահվող անձանց վերադարձի և անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ շարունակական աշխատանքը չափազանց կարևոր է, ըստ Հայաստանի նախագահի գրասենյակի, ասել է Խաչատուրյանն՝ ընդգծելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ ռազմագերի է պահվում, այդ թվում՝ Արցախի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Հաստատված գերիների ցանկում անհետ կորած զինծառայողների կամ խաղաղ բնակիչների անուններ չկան։

Պաշտոնական տվյալներով՝ 2020-ի պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 անձ, նրանցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG