Մատչելիության հղումներ

Գազայում զոհված պաղեստինցիների թիվը, ըստ տեղի իշխանությունների, անցել է 36 հազարը


Գազայի հատված - Պաղեստինցիները Ռաֆահում, 28-ը մայիսի, 2024թ.
Գազայի հատված - Պաղեստինցիները Ռաֆահում, 28-ը մայիսի, 2024թ.

Գազայի հատվածի վրա Իսրայելի շարունակական գրոհների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 36 հազար 171-ի: Այդ մասին ասվում է պաղեստինյան անկլավի առողջապահական ծառայության հաղորդագրությունում: Գերատեսչությունը ենթարկվում է ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ին:

Անցած 24 ժամում իսրայելյան բանակի կողմից սպանվել է 75 պաղեստինցի, ևս 284-ը վիրավորվել է: Գազայի հատվածում վիրավորների ընդհանուր թիվը գերազանցել է 81 հազարը:

Առճակատումը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից իսրայելյան խաղաղ բնակավայրերի վրա «Համաս»-ի զինյալների հարձակումից հետո: Անսպասելի գրոհի ընթացքում «Համաս»-ի զինյալները սպանել են մոտ 1200 և պատանդառել են շուրջ 250 իսրայելցու:

Դրան ի պատասխան՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամբողջությամբ կոչնչացնի «Համաս»-ի կառույցները և հենակետերը:

Մեծ թվով երկրներ Իսրայելի գործողությունները համարում են անհամաչափ և պատերազմի հանցագործություններին հավասարազոր:

Տասնյակ պետություններ մտադիր են ճանաչել Պաղեստինի պետությունը՝ տարածաշրջանում 1967 թվականի սահմանների դրությամբ:

XS
SM
MD
LG