Մատչելիության հղումներ

Եվրո 2024. Ֆրանսիան, Պորտուգալիան՝ քառորդ եզրափակիչում


Գերմանիա - Ֆրանսիայի հավաքականը և երկրպագուները տոնում են հաղթանակը, Դյուսելդորֆ, 1-ը հուլիսի, 2024թ.
Գերմանիա - Ֆրանսիայի հավաքականը և երկրպագուները տոնում են հաղթանակը, Դյուսելդորֆ, 1-ը հուլիսի, 2024թ.

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ անցան նաև Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները:

Երկուշաբթի երեկոյան 1/8 եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Բելգիայի ընտրանու նկատմամբ, Պորտուգալիայի թիմը հետխաղյա 11-մետրանոցներով 3:0 հաշվով հաղթեց Սլովենիայի հավաքականին՝ խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չէին գրանցվել:

Չորեքշաբթի օրը 1/8 եզրափակիչի վերջին երկու խաղերն են՝ Ռումինիա-Նիդերլանդներ և Ավստրիա-Թուրքիա:

Քառորդ եզափակիչի հանդիպումները կկայանան հուլիսի 5-6-ը, հուլիսի 9-ին և 10-ին կիսաեզրափակիչի խաղերն են, որոնց հաղթողները հուլիսի 14-ն Բեռլինում կհանդիպեն եզրափակիչում։

XS
SM
MD
LG