Ռուսական դատարանը ուրբաթ օրը որոշեց մինչև օգոստոսի 5-ը երկարաձգել «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Ալսու Կուրմաշևայի նախադատական կալանքի ժամկետը։ Այս մասին Կազանից հաղորդում է Reuters-ը։
Կուրմաշևան Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիություն ունի։ Նա աշխատում է Պրահայում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանում։ Անցած տարի ընտանեկան հարցերի պատճառով նա Կազան էր մեկնել, որտեղ ենթարկվում է դատական հետապնդումների։