Մատչելիության հղումներ

Բաքվի առաջարկները կամ միակողմանի զիջումների պահանջները չեն խոսում հակամարտության լուծման մասին. Մարգարյան


«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը կարծում է, որ Ադրբեջանը չի պատասխանում խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին, քանի որ սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի պաշտոնավարման մեկնարկին։

«Բոլորն էլ հասկանում են, որ Թրամփը գալու է իր նոր մոտեցումներով, ու Ալիևը կսպասի այնքան ժամանակ, մինչ Թրամփը պաշտոնապես կստանձնի նախագահի պաշտոնը, կտեսնի՝ ինչքանով է ամերիկյան կողմը ներգրավվելու Հարավային Կովկասում, կտեսնի՝ ինչ է կատարվելու առհասարակ ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա և այլն, ամբողջ կոնֆիգուրացիայում ինչ փոփոխություններ են լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Դրանից հետո, ըստ Արմինե Մարգարյանին, միգուցե և հստակ որևէ դիրքորոշում կհայտնի. - «Բայց եթե գլոբալ խոսենք, ապա բնականաբար այն առաջարկները, որ Հայաստանը ներկայացրել է, սա Ադրբեջանի շահերից չի բխում, և ես խորապես կզարմանամ, եթե Ադրբեջանը դրանք ընդունի»։

Հետևելով Ադրբեջանի և՛ հրապարակային հայտարարություններին, և՛ ռազմավարական մոտեցումներին, ըստ նրա, պարզ է դառնում, որ Բաքվի առաջարկները կամ միակողմանի զիջումների գնալու պահանջները ամենևին չեն խոսում հակամարտության լուծման մասին։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG