Մատչելիության հղումներ

Energocom-ը պնդել է, որ Մոլդովայի էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարի


Քիշնև, Մոլդովա
Քիշնև, Մոլդովա

Մոլդովայի էներգետիկ պետական վաճառող JSC Energocom-ը հայտնել է, որ հունվարի 3-ին կծածկի էլեկտրաէներգիայի սպառման 100 տոկոսը։ Այս հայտարարությունը հնչում է երկու օր անց այն բանից, երբ ռուսական բնական գազի մատակարարումները հանկարծակի դադարեցվեցին Ուկրաինայի հետ մատակարարման պայմանագրի ժամկետի ավարտից հետո:

Հունվարի 2-ին Energocom-ը հայտարարել էր, որ հունվարի 3-ին սպառումը մոտ 10 տոկոսով ավելին է ակնկալվում, սակայն ինքը կբավարարի պահանջարկը:

Դեկտեմբերի 26-ին ստեղծված ճգնաժամային խումբը հայտնել է, որ հունվարի 1-ին երկրի էլեկտրաէներգիայի սպառման գրեթե կեսը ծածկվել է Ռումինիայից ներկրմամբ, և կարիք չկա ակտիվացնել պահուստային պայմանագրերը կամ չնախատեսված հոսքերը։

Մինչդեռ Քիշնևի իշխանությունները հաստատել են, որ Մերձդնեստրի անջատված շրջանին, որին բնական գազ չի մատակարարվում հունվարի 1-ից, էլեկտրաէներգիա է մատակարարվում, իսկ տարածաշրջանը սպասարկող էլեկտրակայանը անցել է ածխի։

Մերձդնեստրի տարածքում գործող բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, բացառությամբ սննդի արտադրությամբ զբաղվողների, դադարեցրել են աշխատանքը, երեկ հայտարարել էր ինքնահռչակ հանրապետության տնտեսական զարգացման նախարարը։

Պաշտոնյայի խոսքով՝ հունվարի 1-ից դադարեցվել է նաև բնակելի շենքերի ջեռուցումը, ինչպես նաև տաք ջրի մատակարարումը բնակչությանը։

XS
SM
MD
LG