Մատչելիության հղումներ

Քիշնևը դեկտեմբերի 16-ից երկու ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանում


Բողոքի ակցիա Քիշնևում՝ գազի սակագնի բարձրացման դեմ, 29-ը նոյեմբերի, 2024թ․
Բողոքի ակցիա Քիշնևում՝ գազի սակագնի բարձրացման դեմ, 29-ը նոյեմբերի, 2024թ․

Քիշնևը դեկտեմբերի 16-ից երկու ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանում՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հնարավոր դադարեցման պատճառով։

Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը դադարեցնելու սպառնալիքի ֆոնին անցած օրերին արտակարգ դրություն մտցնելու մասին որոշում է ընդունել նաև չճանաչված Մերձդնեստրի իշխանությունը։

Խնդիրը սրվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գործող պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով, հնգամյա համաձայնության ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։ Ռուսաստանը հայտարարել է այն երկարաձգելու պատրաստակամության մասին, սակայն Ուկրաինան հրաժարվում է շարունակել համագործակցությունը «Գազպրոմի» հետ։

Անցած ամիս Ռուսաստանի և Մոլդովայի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգում հանդիպել են, և, ըստ «Կոմերսանտ»-ի, ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը պատրաստակամություն է հայտնել շարունակել գազի մատակարարումն, այդ թվում՝ Թուրքիայի տարածքով։

XS
SM
MD
LG