Ի պատասխան Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցման՝ Սլովակիան հայտարարում է, որ քննարկի Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու, ուկրաինացի փախստականների օգնությունը կրճատելու հարցը։
Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նաև հայտարարել է, որ կպահանջի Կիևից վերականգնել գազի տարանցումը կամ փոխհատուցել այն կորուստները, որոնք, ըստ վարչապետի, Բրատիսլավան կրել է գազի դադարեցման հետևանքով։ Ֆիցոն այդ կորուստը գնահատել է գրեթե 500 միլիոն եվրո։
«Ես հայտարարում եմ, որ [իմ կուսակցությունը] պատրաստ է բանավիճել և համաձայնության գալ կոալիցիայի հետ՝ դադարեցնելու էլեկտրաէներգիայի մատակարարումը և զգալիորեն նվազեցնելու աջակցությունը Սլովակիայում Ուկրաինայի քաղաքացիներին», - ասել է Ֆիցոն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից «սաբոտաժ» անվանելով գազի մատակարարման դադարեցումը։
Ռուսաստանը հունվարի 1-ին վաղ առավոտյան դադարեցրել է Ուկրաինայի տարածքով բնական գազի մատակարարումը Եվրոպա: Ըստ ռուսական «Գազպրոմ» ընկերության պարզաբանման՝ պատճառն այն է, որ Ուկրաինան բազմիցս հրաժարվել է թարմացնել 2019 թվականին կնքված պայմանագիրը, որի ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: Վլադիմիր Զելենսկին ասել է՝ թույլ չի տա, որ Ռուսաստանն օգուտ ստանա Ուկրաինայի տարածքով գազի արտահանումից:
Սլովակիան Ուկրաինայից պահանջում է երկարաձգել համաձայնագիրը։