Մատչելիության հղումներ

«Փարաջանովյան թալեր»՝ Փանահիին, Փեյնին, հայտնի են նաև «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները


Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին
Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին

Աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին, օսկարակիր Ալեքսանդր Փեյնն արժանացան «Փարաջանովյան թալերի»։

«Քանի դեռ ես լավագույն ֆիլմս չեմ նկարել, մահվան մասին չեմ մտածում, - թալերը ստանալիս ասաց ռեժիսորը՝ շարունակելով․ - «Այսօր Փարաջանովի թանգարանում էի, մի արտիստ, որի արվեստում այսքան նրբություն կա՝ բոլորը մի պատմությամբ։ Հուսամ, որ այս կամ այն մրցանակ ստացողները չեն մտածի, որ իրենց լավագույն ֆիլմն արել են»։

«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրեր, կրկնակի օսկարակիր դերասան Քևին Սփեյսին, ինչպես նաև աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը ևս արժանացել են այս մրցանակին։

Բանտում եղած տարիներին Փարաջանովը չուներ ստեղծագործելու համար անհրաժեշտ իրեր և մեխով կամ եղունգով փորագրում էր տարբեր առարկաների վրա։ Նա կաթի շշերի կափարիչներին փորագրել էր Գոգոլի, Պուշկինի և այլոց դիմանկարները ու դրանք անվանել թալերներ։ Այսպես էլ ստեղծվեցին Փարաջանովի հայտնի թալերները։

Ավարտվեց «Ոսկե ծիրան»-ը

Ավարտվեց «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնը, հայտնի են փառատոնի մրցանակակիրները։

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝
Ոսկե ծիրան՝ «Չիրետտայի ավետարանը», Իտալիա
Արծաթե ծիրան՝ «Տարօրինակ ուղի»
Հատուկ հիշատակում՝ «Մենություն»

Տարածաշրջանային մրցույթ՝
Ոսկե ծիրան՝ «Մենք ներսում ենք», Լիբանան
Արծաթե ծիրան՝ «Իմ գողացված մոլորակը», Իրան
Հատուկ հիշատակում՝ «Լինում է, չի լինում», Էմիլի Մկրտչյան-Հայաստան

Fipresci-ի մրցանակ՝ «Լինում է, չի լինում», Էմիլի Մկրտչյան

Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ ՝
Ոսկե ծիրան՝ «Տուն», Հրանտ Վարժապետյան
Արծաթե ծիրան՝ «Արմատ», Աննա Մկրտումյան

XS
SM
MD
LG