Մատչելիության հղումներ

Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժեց միջնորդությունը


Մամիկոն Ասլանյանը դատական նիստերից մեկի ժամանակ, 10-ը հունիսի, 2022թ․
Մամիկոն Ասլանյանը դատական նիստերից մեկի ժամանակ, 10-ը հունիսի, 2022թ․

Վանաձորը հինգ տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանն այսօր մերժել է նրան կալանքից ազատ արձակելու միջնորդությունը, «Ազատության»-ը փոխանցեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ասլանյանն անազատության մեջ է 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրանք, ի տարբերություն Ասլանյանի, ազատության մեջ են։

Այս քրեական գործի մասին իրավապաները հայտարարեցին և Ասլանյանին կալանավորեցին Վանաձորի ավագանու ընտրություններից անմիջապես հետո։ Նա այդպես էլ հնարավորություն չունեցավ համայնքապետի աշխատասենյակ վերադառնալ, չնայած 2021-ի ընտրություններին իր գլխավորած քաղաքական ուժը ամենաշատ թվով ձայներն էր ստացել և ընտրվելու հնարավորություն ուներ։

Ըստ Ասլանյանի՝ իր դեմ հարուցված գործն ամբողջությամբ քաղաքականացված է։ «Եթե կալանավորման խրոնոգրաֆիան նայենք, ընտրությունների, ինձ մեղսագրվող արարքների հանրագումարը ի մի բերելով կհասկանանք, որ ամբողջությամբ քաղաքական պատվերի շրջանակներում տեղավորվող գործ է», - «Ազատության»-ը ասել էր Մամիկոն Ասլանյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG