Մատչելիության հղումներ

Նավալնիի գերեզմանին ռուսաստանցիների հոսքը չի դադարում


Մարտի 1-ին Մոսկվայի մերձակայքում հուղարկավորված Ալեքսեյ Նավալնիի գերեզմանին ռուսաստանցիների հոսքը չի դադարում։ Չնայած իշխանության ճնշումներին ու սպառնալիքներին՝ մարդիկ երկար հերթեր են կանգնում՝ նրան վերջին հրաժեշտը տալու համար։

Անցած օրերին գերեզմանատան անվտանգության աշխատակիցները պահանջել են, որ քաղաքական գործչի աջակիցները նրա շիրիմի մոտ կանգնեն լոկ այնքան, որքան անհրաժեշտ է ծաղիկներ դնելու համար։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։

Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։

Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ՝ նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։ Նրա այրին՝ Յուլիա Նավալնայան, ասել է, որ շարունակելու է ամուսնու առաքելությունը:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG