Ռուսաստանի ընդդիմության հանգուցյալ առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, այսօր այցելել է որդու շիրիմին: Ալեքսեյ Նավալնիին երեկ հուղարկավորել են Մոսկվայի Բորիսովյան գերեզմանոցում:
Ռուսաստանում և աշխարհի տասնյակ երկրներում մարդիկ շարունակում են հարգանքի տուրք մատուցել Ալեքսեյ Նավալնիի հիշատակին:
Նա համարվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենախիստ քննադատը:
47-ամյա Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար մարզում գտնվող «Բևեռային գայլ» խիստ ռեժիմի գաղութում:
Նրա աջակիցները պնդում են, որ Նավալնիին Կրեմլի հրահանգով սպանել են կամ միտումնավոր հասցրել են մահվան: Կրեմլը պնդել է, թե պետությունը որևէ առնչություն չունի Նավալնիի մահվան հետ: