Մատչելիության հղումներ

ՌԴ որոշ շրջաններում, դատարանների որոշմամբ, Նավալնիի անունը որակվել է որպես «ծայրահեղության խորհրդանիշ»


Ռուսաստանի չորս շրջաններում հանգուցյալ ընդդիմադիր լիդեր Ալեքսեյ Նավալնի անունը, դատարանների կարգադրությամբ, որակվել է որպես «ծայրահեղության խորհրդանիշ»:

Դրա վերաբերյալ համապատասխան որոշումներ են ընդունել Չելյաբինսկի, Կրասնոդարի և Մուրմանսկի շրջաններում, ինչպես նաև Ուլյանովսկ քաղաքում, որտեղ ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ կայացվել են վարչական կալանքի որոշումներ «պաստառներում «Ալեքսեյ Նավալնի» անունը նշելու համար»:

Դատարանները վճիռները հիմնավորել են Նավալնիի ստեղծած Կոռուպցիայի դեմ հիմնադրամը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու հանգամանքով, նշելով, թե այդ կազմակերպությունը բազմիցս է օգտագործել «Ալեքսեյ Նավալնի» անունն ու ազգանունը որպես խորհրդանիշ»:

Նավալնիի հուղարկավորության օրը Ռուսաստանում ձերբակալվել է բողոքի և հիշատակման ակցիաների առնվազն 120 մասնակից:

XS
SM
MD
LG