Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Փաստաթղթում ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի մահը կոչվում է «սպանություն», որի համար «քրեական և քաղաքական պատասխանատվություն» է կրում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բանաձևին կողմ են քվեարկել 547 պատգամավորներից 506-ը։
Բացի այդ, Եվրախորհրդարանը պահանջել է անհապաղ և անվերապահ ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին։ Ցանկում տասնյակ անուններ են, նրանց թվում ՝ Վլադիմիր Կարա-Մուրզան, Իլյա Յաշինը, Ալեքսեյ Գորինովը, Նավալնիի շտաբի աշխատակիցներ Լիլիա Չանիշևան և Քսենիա Ֆադեևան և Դաշնության իրավապահների կողմից հալածանքների ենթարկված այլ անձինք:
Փաստաթղթում նաև ասվում է, որ Ռուսաստանի քաղաքական համակարգը վերահսկվում է «համախմբված ավտորիտար կոռումպացված ռեժիմի կողմից, որն իշխանությունը պահպանում է կեղծված ընտրությունների միջոցով»։