Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նադեժդինն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել վերջին շաբաթների իր շտաբերի կողմից հավաքած ավելի քան 100 հազար ստորագրությունները։
Նադեժդինի խոսքով՝ ԿԸՀ ներկայացված ստորագրությունների ընդհանուր թիվը 105 հազար է։
Ռուսաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, նախագահական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է առնվազն 100 հազար ստորագրություն հավաքեն դաշնության առնվազն 40 սուբյեկտներում։
Առաջիկա օրերին Ռուսաստանի ԿԸՀ-ն կստուգի Նադեժդինի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։