Ռուսաստանի «Նոր մարդիկ» կուսակցության համագումարը միաձայն որոշում է ընդունել 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններում Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովին առաջադրել կուսակցության թեկնածու, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հաշվիչ հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ Դավանկովի թեկնածությունը պաշտպանել են բոլոր 69 պատվիրակները։ Համագումարը նույնպես կողմ է արտահայտվել որոշմանը։
«Նոր մարդիկ» և «Աճ» կուսակցությունը նախագահական ընտրություններում առաջադրում են միասնական թեկնածու։
Ինչպես ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է «Նոր մարդիկ» Դումայի խմբակցության ղեկավարի տեղակալ Սարդանա Ավքսենտիևան, «Դավանկովը մեծացել է Սմոլենսկում և լավ է հասկանում փոքր և միջին քաղաքների խնդիրները»։
Դավանկովը 39 տարեկան է։ Նա Պետդումայում «Նոր մարդիկ» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալն է և պալատի փոխնախագահը։
ՌԴ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 15-17-ը։