Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թբիլիսի, միևնույն ժամանակ նշել, որ իրեն «հնարավորություն չի տրվել հանդիպել և պատշաճ կերպով հյուրընկալել բարեկամ երկրի ղեկավարին»։
«Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձրաստիճան այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին», - Ֆեյսբուքում գրել է Զուրաբիշվիլին։
Փաշինյանը երեկ էր աշխատանքային այցով ժամանել Թբիլիսի, հանդիպել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, մասնակցել երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։