Մատչելիության հղումներ

Հնդկաստանի Սահմանադրությունն ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթների ներդաշնակ համադրում է. Փաշինյան


Նարենդրա Մոդին Հանրապետության օրվան նվիրված շքերթից հետո, Նյու Դելի, 26-ը հունվարի, 2024
Նարենդրա Մոդին Հանրապետության օրվան նվիրված շքերթից հետո, Նյու Դելի, 26-ը հունվարի, 2024

Անկախության համար պայքար մղած ազգերի ու պետությունների համար Հանրապետության օրը նշանակալից առիթ է՝ վերստին հաստատելու Սահմանադրությամբ ամրագրված արդարության, ինքնիշխանության, հավասարության ու եղբայրության սկզբունքների նկատմամբ ժողովրդի և պետության նվիրվածությունը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության օրվա առթիվ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հղած ուղերձում։

Ընդգծելով, որ Հնդկաստանի Սահմանադրությունը մարմնավորում է հնդկական պատմական ու քաղաքական մշակույթը՝ Փաշինյանը շեշտել է՝ այն ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները գերագույն օրենքում ներդաշնակ համադրելու լավագույն օրինակ է:

«Պատահական չէ, որ հայ-հնդկական դարավոր բարեկամության առանցքում Սահմանադրության ու սահմանադրականության գաղափարները ևս մեծ դեր են ունեցել՝ հաշվի առնելով հայ ժողովրդի առաջին Սահմանադրության նախագծումը Հնդկաստանում», - ասել է գործադիրի ղեկավարը՝ շարունակելով․ - «Այսօր արդեն հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մեր՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ու ժողովուրդների ընդհանուր անցյալը երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում նոր ձեռքբերումների գործնական փուլ են թևակոխում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG