Խոշոր հրդեհ է բռնկվելԿրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում գտնվող «Ռոսնեֆտ» նավթավերամշակման գործարանի տարածքում, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ASTRA տելեգրամյան ալիքը։
Ըստ Baza-ի՝ նախնական տեղեկություններով՝ անօդաչու թռչող սարքն է հարվածել գործարանին։
Հրդեհը տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներից։
Հրդեհի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Տուապսեի շրջանի ղեկավար Սերգեյ Բոյկոյին, նշում է, որ հրդեհը տեղայնացվել է, այրվում է վակուումային բլոկը, տուժածներ չկան։