Քաթարն և Ֆրանսիան համաձայնության են եկել Իսրայելի և «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) հետ Գազայում խաղաղ բնակիչներին և 45 պատանդներին օգնություն, դեղորայք հասցնելու հարցում, հաղորդում է Reuters-ը։
Քաթարը հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը խաղաղ բնակիչների կհասցվի Գազայի հատվածում գտնվող իսրայելցի գերիներին անհրաժեշտ դեղորայք մատակարարելու դիմաց։ Թե ինչ չափի օգնության մասին է խոսքը, չի հաղորդվում։
Հումանիտար օգնությունն այսօր Քաթարից կհասնի Եգիպտոս, ապա «Ռաֆահ» անցակետով կտեղափոխվի Գազա։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը փոխանցել է, որ Քաթարի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռներ չորեքշաբթի օրը կժամանեն Եգիպտոս՝ տեղափոխելով իսրայելական ցուցակի հիման վրա Ֆրանսիայում գնված դեղամիջոցները։
45 պատանդներից յուրաքանչյուրին կտրամադրվի մի քանի ամսվա համար նախատեսված բժշկական փաթեթ։ Փաթեթների բաժանումը տեղում կհմակարգի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Ֆրանսիան դեռ երեք քաղաքացի ունի, որոնք պահվում են Գազայում։