Գազայի հատվածի վրա նոր հարձակումների ընթացքում ևս երկու իսրայելցի զինվոր է զոհվել, մինչ Իսրայելի ղեկավարության նկատմամբ աճում են ճնշումները ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման կողմից վերահսկվող տարածքում դեռևս պահվող տասնյակ պատանդների ազատ արձակումն ապահովելու պահանջով:
Նոր զոհերի մասին այսօր է հաղորդվել, դրանով իսկ հոկտեմբերի 27-ից իրականացվող ցամաքային գործողության ընթացքում իսրայելական ուժերի կրած մարդկային անվերադարձ կորուստների թիվը հասել է 121-ի: Գազայում զոհվել են հազարավոր պաղեստինցիներ, գլխավորապես՝ քաղաքացիական անձինք:
Զուգահեռաբար, աճում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ պատանդների հարազատների բողոքի ալիքը, որոնք պահանջում են հրատապ միջոցներ ձեռնարկել նրանց ազատ արձակումն ապահովելու համար, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները: