Մատչելիության հղումներ

«Համաս»-ը նախազգուշացրել է՝ ոչ մի պատանդ կենդանի չի լքի Գազայի հատվածը, եթե իր պահանջները չկատարվեն․ BBC


ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմի ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ը նախազգուշացրել է, որ ոչ մի պատանդ կենդանի չի լքի Գազայի հատվածը, եթե իր պահանջները չկատարվեն, հաղորդում է BBC-ին:

«Ո՛չ ֆաշիստական թշնամին և նրա ամբարտավան ղեկավարությունը, ո՛չ նրանց թիկունքում կանգնած աջակիցները, չեն կարող կենդանի վերցնել իրենց գերիներին՝ առանց փոխանակման, բանակցելու և դիմադրության պայմանները համաձայնեցնելու», - ասված է «Համաս»-ի աուդիոհոլովակում, որը հրապարակվել է ծայրահեղականների տելեգրամյան ալիքներից մեկում երեկ երեկոյան։

«Համաս»-ը պաշտոնյանների վրա ճնշումները մեծացնում է՝ օգտագործելով 138 պատանդների գոյության փաստը։ Իսրայելը բազմիցս խոստացել է անել ամեն ինչ՝ մնացած պատանդներին փրկելու համար:

Նոյեմբերի 24-ին հաստատված ժամանակավոր հրադադարի արդյունքում, որը գրեթե մեկ շաբաթ տևեց, ընդհանուր առմամբ ազատ արձակվեց մոտ 110 պատանդ։ Հրադադարից հետո ծանր ռազմական գործողությունները Գազայում վերսկսվեցին։

«Ռազմական գործողությունների վերսկսմամբ մենք ընդգծում ենք՝ Իսրայելի կառավարությունը հավատարիմ է պատերազմի նպատակներին՝ ազատել մեր պատանդներին, վերացնել «Համաս»-ը և երաշխավորել, որ Գազայի հատվածը երբեք վտանգ չի ներկայացնի Իսրայելի բնակիչների համար», - այդ ժամանակ հայտարարեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։

XS
SM
MD
LG