Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն երկար ամիսներ, քանի դեռ Իսրայելի նպատակները չեն իրականացվել, գրում է The Jerusalem Post-ը։
«Հաղթանակի հասնելն ավելի շատ ժամանակ է պահանջում։ Պատերազմը դեռ շատ ամիսներ կշարունակվի։ Իմ քաղաքականությունը պարզ է՝ շարունակել պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացվել պատերազմի բոլոր նպատակները», - ընդգծել է Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ։
Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ իր երկիրը պատերազմ է մղում «բոլոր ճակատներով», և որ Իրանին դիմակայելու է «ամենուր և բոլոր միջոցներով»։
Բացի այդ, նա նշել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայում գործողության ընթացքում ոչնչացրել են «Համաս»-ի ավելի քան 8 հազար ահաբեկիչների։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։